Սա ինքնիշխան ղեկավարի պահվա՞ծք է․․․

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումն է։ Մի կողմ թողնենք իրենց ստորագրությունները, պայմանավորվածությունները ու փորձենք հասկանալ մարմնի լեզուն, որ միջազգային, դիվանագիտական պրակտիկայում հարգի է։ Ինչու՞ եմ կենտրոնանում շարժումների կամ մարմնի լեզվի վրա, որովհետև, ինչպես Փաշինյանն է ասում, մենք արդեն  ինքնիշխան պետություն ենք և որևէ մեկից կախված չենք։ Բայց նմանատիպ նկարները նայելուց ես ինձ չեմ զգում ինքնիշխան պետության քաղաքացի։

Ինձ զգում եմ ցածրացած, շատ ցածրացած վիճակում, որովհետև ինքնիշխան իմ երկրի ղեկավարը ոնց որ ինստիտուտից դուրս մնացած ուսանող լինի, մյուս կողմն էլ՝  դասախոս։ Մեր ինքնիշխանն ունի չափից ավելի ջերմ ժպիտ, հնազանդ մարմնի լեզու։ Նրա ժպիտը լայն է, բաց, չափազանցված ու հորինված։ Տեսեք ո՜նց է ուսերը բարձրացրել, կարծես ասում է՝ գրկիր ինձ։  նա ավելի շատ հիշեցնում է խնդրանքով կամ սպասումով գնացած պաշտոնյայի, ոչ թե ինքնավստահ ղեկավարի, որը հանդիպմանը գալիս է հավասարության դիրքից։  Նույնիսկ ձեռքի սեղմումից է երևում ոչ հավասար հարաբերությունը։ Չբացատրեմ, որովհետև անզեն աչքով տեսանելի է։ Հոգեբանական տեսանկյունից սա ինքնիշխան ղեկավարի պահվածք չի։ Մանրամասնությունների մեջ չընկնեմ։ 

Մերցը  զուսպ է, ժպիտը՝ թույլ, մարմնի լեզուն՝ պաշտոնական։ Նա թեթևակիորեն թեքված է առաջ՝ հարգանքի կամ պաշտոնական քաղաքավարության նշան։ Մեկը չափից դուրս ջերմ, մյուսը՝ զուսպ։ Նա չի գնում դեպի դիմացինը․ ընդհակառակը՝ դիմացինն է գալիս դեպի իրեն։ Նրա վերևից նայող դիրքը ցույց է տալիս գերակայություն, սառնություն, վերահսկողություն, ինքնիշխանություն։ 

Մի խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի ես ինձ շատ փոքրացած եմ զգում։ Դա՞ է Փաշինյանի ինքնիշխանությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 913 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am