Օլեգ Տաբակովի վիճակը կտրուկ վատացել է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այդ մասին հայտնել է «Հինգերորդ ալիքը»՝ վկայակոչելով նրա բժիշկներին: Բժիշկներն արտիստի վիճակը գնահատում են՝ չափազանց ծանր: 82-ամյա Տաբակովին նոյեմբերի վերջին հոսպիտալացրել էին Պիրոգովի անվան Քաղաքային կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նրան ախտորոշել էին արյան վարակում եւ միացրել թոքերի արհեստական օդափոխման սարքին, ինչպես նաեւ շտապ կարգով վիրահատել էին: Ժողովրդական արտիստի որդին՝ Անտոն Տաբակովն էլ հայտարարել է, որ իր հոր մոտ թոքերի բորբոքում է:
