Պուտինը շնորհավորել է Ալիեւին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ոջշւղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` ծննդյան 56-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը նշել է. «Որպես ՌԴ իսկական ընկեր Դուք անձնական մեծ ներդրում եք կատարել ռազմավարական գործընկերների հարաբերությունների ամրապնդման համար: Ջերմորեն եմ հիշում մեր` վերջերս կայացած հանդիպումները Սոչիում եւ Թեհրանում: Մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն ու հաջողություններ»:
