Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի…

Եկեղեցին չգնաց վարչապետի մոտ, վարչապետը գնաց եկեղեցու մոտ: Ասվածի ճիշտն ու սխալը ես էլ չգիտեմ: Ո՞վ ում մոտ գնաց, ո՞վ առաջինն ասաց, որ պիտի այսպիսի բան անել: Եվ, առհասարակ, 2018 թվին մեր մտքով կանցնե՞ր, որ պիտի այսպիսի իրավիճակ ստեղծվեր: Ախր, ամեն ինչ այնքան ներդաշնակ էր մինչ այդ: Ինքը որ դարձավ վարչապետ, առաջինը վազ տվեց կաթողիկոսի մոտ՝ օրհնություն ստանալու: Ճի՞շտ է: Բա որ կաթողիկոսը «կաթողիկոս չէր», ինչո՞ւ վազ տվեց, հը՞: Կարող ա՞ կաթողիկոսը վատ օրհնեց: Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Բայց ո՞ր հոգեւոր հովիվը չունի: Հռոմի պապը չունի, Փաշազադեն չունի… Ամենայն հայոց կաթողիկոսը 10 միլիոն զավակ ունի՝ աշխարհով մեկ սփռված, որից մոտ 4 հազարը, դու էլ հետը, ՔՊ-շնիկ է: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Թե բա՝ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը պետք ա զեղչել: Ինչո՞ւ, դա ի՞նչ ծնողուրացություն է, ինչո՞ւ ես պղտորում հոգեւոր ընտանիքիդ անդորրը: Մատդ մտցրել ես Աստծո գործերի մեջ ու խառնում ես: Բա որ բարկանա՞:


Իմանամ՝ կարող ես Աստծո դեմն առնել, կասեմ՝ հա: Ո՞վ պետք է փրկի քեզ Աստծո պատժից՝ ախրանա՞դ, հետդ պատարագի վազող քնած մանուշա՞կը, որ ՀՀ նախագահ է կոչվում, Ալեն Սիմոնյա՞նը, Հայկ Կոնջորյա՞նը, որ թռչկոտելով էին քայլում կողքովդ, որպեսզի հանկարծ չցեխոտեին ախրանայիդ կոշիկներն ու շալվարները: Գուցե ցիլո՞դ պետք է փրկի քեզ, որ մինչեւ ականջներդ քաշել ես գլխիդ: Մի խոսքով՝ այս պատարագ-շոուից պարզ երեւում է, որ երբ եկեղեցին չի գնում վարչապետի մոտ, վարչապետն է գնում եկեղեցու մոտ: Այսինքն, չի բացառվում, զգում է եկեղեցու կարիքը:
Բայց ինչո՞ւ այսպես գնալ եկեղեցի, ինչո՞ւ ամեն եկեղեցի գնալը դարձնել էշի հարսանիք: Է՛լ կայքերում գրել, է՛լ հեռուստատեսությամբ ցույց տալ, է՛լ քաղաքների ու գյուղերի կյանքը կաթվածահար անել: Ուզո՞ւմ ես պատարագի մասնակցել, մարդ Աստծո, վեր կաց, մյուսների նման գնա եկեղեցի… Աղոթք, երգեցողություն, խրատ՝ գլուխդ կախ լսիր, վեր կաց, խաղաղված հոգով գնա քո տուն: Այլապես ամեն շաբաթվա գլխին հայտարարում ես՝ հաջորդ կիրակի գնալու եմ այսինչ եկեղեցին, պատարագ անեմ ու կաթողիկոսի անունը զեղչեմ: Եվ սկսվում է… Ենթադրում եմ, որ գլխիցդ ձեռ ես քաշել, բայց այնքա՞ն, որ չես էլ զգում, որ դրանով խանգարում ես մյուս քրիստոնյաների անդորրը: Մի քիչ հավաքիր քեզ, այսպես երկար չես ձգի:

Ես դեռ ծախսի մասին չեմ խոսում: Պետբյուջեի հաշվին արդեն քանի՞ «պատարագ» է կազմակերպել, հաշվարկ կա՞: Ասում է՝ եթե թոշակառուին 10 հազար «լրացուցիչ» գումար տանք, չի իմանա ինչպես ծախսել: Էս լուրջ է ասո՞ւմ: Մի հարցնող լինի՝ էդ որ բյուջեի վրա նստած՝ փողերը քամուն ես տալիս, չես մտածո՞ւմ, որ կարելի է այդ գումարներն ավելի արդյունավետ ծախսել, քան այս հիմար պատարագների շարքն է: Կատակ չի, չէ՞, 300-500 մարդ հետեւից գցած եկեղեցիներով պտտեցնելը: Հաշվիր՝ շրջիկ խմբիդ ամեն անդամի 5 հազար տալիս ես, չէ՞, որպես օրապահիկ: Սա քեզ՝ 2 միլիոն 500 հազար: Մի այդքան էլ ախրանկադ է լափում, ճի՞շտ է: Եղավ 5 միլիոն: Գանք Հ1-ի պերսոնալին: Պետրոսն ինչքա՞ն կուտի երկու ժամ տեւող ճամփորդության ընթացքում՝ իր լրագրողներով, օպերատորներով, տեխնիկներով-բանով:

Ամենահամեստ հաշվարկներով՝ մեկ միլիոնը նաղդ է: Ինչքա՞ն փող է դուրս գրում Ալեն Սիմոնյանը ՔՊ-շնիկ պատգամավորների այդ մարզային «այցելությունների» վրա, կամ՝ նախագահականի՞ց ինչքան դուրս գրեցին՝ քնած մանուշակին Գյումրի հասցնելու համար: Աշխատակազմ, նախարարություններ, ԱԱԾ, պարեկների պարս… Մարդ են, ի վերջո, պիտի հաց ուտեն, պարգեւավճար ստանան… Պիտի տեղաշարժվեն նաեւ: Ամեն պիղծ պատարագի մոտ հազար ավտոմեքենա եւ ավտոբուս է մասնակցում: Դրանց վառելիքը հաշվեք: Մեծ մասը 8 լիտրանոց շարժիչներով ջիպեր են: Ու արդեն քանի կիրակի՝ տասնյակ ու հարյուրավոր միլիոններ են վատնում, բայց աչքները թոշակառուի 10 հազարի վրա է: Ուզո՞ւմ եք իմանալ, թե 8 միլիարդ պարտքի 6.5 միլիարդն ուր է… Խնդրեմ, այսպիսի բաների վրա է ծախսվել:
Ես մի առաջարկ ունեմ եւ կարծում եմ, որ այն կնպաստի բյուջեի փողերը զգալիորեն խնայելուն: Միակ պայմանն այն է, որ վարչապետը մնա կառավարության շենքում, եւ եկեղեցին գնա նրա մոտ: Արագացված տեմպերով Ս. Կճոյան անվամբ մի մատուռ սարքենք կառավարության շենքի բակում եւ այնտեղ տեղափոխենք մոտ 10 եպիսկոպոսի, որ ամեն կիրակի պատարագ մատուցեն վարչապետի համար… Աչքից, շառից, փորձանքից հեռու: Վարչապետական պատարագի ժամանակ էլ ժամացույցի զանգերը կտան, մոմ ա, բան ա՝ կվառեն, կգնան իրենց գործին: Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսի անունը զեղչելուն, թող զեղչեն, վարչապետի անունը թող տան, աշխատակազմի ղեկավարի, խոսնակի, դատախազի, ԱԱԾ տնօրենի… ում անունն ուզում են՝ թող տան: Միայն թե այլեւս բոշեքի պես չընկնեն մեր եկեղեցիներն ու չպղծեն, չփչացնեն, չայլանդակեն դրանք՝ իրենց պատկերին ու վարքին համեմատ: Ինչ է՝ կարծում եք, թե «Հայր մերը» կարող է խնդի՞ր առաջացնել: Անհոգ եղեք, ես արդեն խմբագրել եմ այն. «Հայր մեր, որ բնակիս ի դաչայս կառավարութեան»,- այնուհետեւ՝ ինչպես տեքստում: 

ՀԳ. Պետրոս ջան, ախպեր ջան, ք. քն ես ընկել, պիտի քաշես, ի՞նչ ասեմ: Դու էլ կլուսաբանես այդ վարչապետական պատարագները: Ինչքան գիտեմ՝ կառավարության շենք մտնելու պրոբլեմ չունես:
 

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում. կեղտաջրերը ողողում են մի ամբողջ բնակելի թաղամաս Հերթական մեկ անձից գնումը ֆավորիտ մատակարարից․ ԱԺ-ն այս անգամ 2 մլն 613.000 դրամի կոնյակ է ձեռք բերել Առաջիկայում սպասվում է բռնությունների աննախադեպ ալիք Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Դավիթ Համբարձումյանի փաստաբանը պատրաստվում է դատավորի դեմ հայց ներկայացնել դատարան Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել Հանրային եթերում պնդել, թե Հայրապետի անվան զեղչումը չի աղճատում պատարագի խորհուրդը, եկեղեցաբանական անհեթեթություն է․ Ռուբեն վարդապետ Գերմանիայում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության մեղադրանքով․ DW Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am