Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրեր առաջ՝ երկու հոդվածով: Գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով: Քննչականը Խաչատուրովին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Գլխավոր դատախազությունը որոշել է բողոքարկել այս որոշումը:
Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունեն մեղադրանքի, այս նոր քրեական գործի հետ կապված, պատասխանեց մեկ բառով՝ աբսուրդ Է։ Խաչատուրովը դեռեւս հետախուզման մեջ է, նա Հայաստան չի վերադարձել։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2018-ին էր հայտնվել իշխանությունների թիրախում, իսկ նրա որդու` Գրիգորի Խաչատուրովի դեմ սա առաջին գործը չէ, նա մեկ այլ գործով էլ է անցնում, որի քննությունը դատարանում է: Այն առնչվում է պաշտպանության նախկին նախարարար Սեյրան Օհանյանի գործին: Մեղադրանքն առնչվում է մի չօգտագործվող զորամասի տարածքը տարիներ առաջ սեփականաշնորհելու թեմային, որի սեփականատերը Խաչատուրովի ընկերն է, բայց իրավապահները մի մահացած մարդու ցուցմունքով որոշել են, որ իրական տերը Գ.Խաչատուրովն է:
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը