Հաղորդավար, վերլուծաբան Աբրահամ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի վրա հարձակման միջադեպին:
«Կարճ, կոնկրետ:
Այն, ինչ 4 տարում երկրորդ անգամ տեղի ունեցավ Միհրան Հակոբյանի հետ, կենցաղային հողի վրա դիտարկելը նվազագույնը քաղաքական մանիպուլյացիա է և հավկուրություն:
Միհրանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից. նա մարդկային ու մասնագիտական բարձր որակների տեր անձնավորություն է, որի հետ կարող ես ունենալ և՛ քաղաքական տարակարծություններ, և՛ ընդհանրություններ, չհամաձայնել սուր գնահատականներին կամ ընդունել դրանք:
ԲԱՅՑ նա երբեք չի իջնի փողոցային անորակության մակարդակի ու չի թաթախվի կենցաղային անմիաստ վեճերի մեջ:
Սա երկրում թևածող քաղաքական սանձարձակության, այլակարծության միտումնավոր հուղարկավորության, իրավապահ համակարգի՝ ամենաթողության դեմ անզոր լինելու (տվյալ դեպքում՝ միտումնավոր) հերթական ցայտուն դրսևորումն է, որի շահառուն ընդդիմությունն է՝ իր գունային ամբողջ գամայով:
Միհրա՛ն ջան, շուտափույթ ապաքինում:
Հ.Գ.
Գոնե կռվելուց ձեզ տղա՛ պահեք. մի քանի հոգով մեկի վրա հարձակվելը տղամարդկություն չի: Հարցրե՛ք փողոցում և կստանաք՝ 4 տառից բաղկացած ձեզ բնութագրող ածականը:
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը