ՀՀ կառավարության «պատասխանը»՝ լքված հանքերի թունավոր ջրերը մաքրելու առաջարկին

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունն ուղղակի աչք է փակել մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների թույլ տված խախտումների վրա: Գաղտնիք չէ նաև այն փաստը, որ տարիներ շարունակ հանքարդյունաբերողներն անպատիժ աղտոտել են բնական միջավայրն ու չեն իրականացրել իրենց գործունեության հետևանքով աղտոտված հողերի և ջրերի մաքրման աշխատանքներ։ Պետությունն էլ իր հերթին չի ձեռնարկել գրեթե ոչինչ այդ աշխատանքներն անելու ուղղությամբ։ Այս ամենում մեկ անգամ ևս համոզվեցինք, երբ օրեր առաջ ստացանք ՀՀ վարչապետին ուղղված մեր առաջարկների պատասխանը բնապահպանության նախարարությունից։ Կառավարությանն էինք ներկայացրել Կավարտի և Տանձուտի լքված հանքավայրերի տարածքից դուրս եկող թթվային ջրերի նմուշներում մի շարք ծանր մետաղների, այլ տարրերի և ցուցանիշների լաբորատոր անալիզների արդյունքները, որոնք տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին Հայաստանի գետերի ջրերի համար սահմանված էկոլոգիական նորմերը՝ անելով հետևյալ շատ հստակ առաջարկները․  

  • Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի կամ այլ միջոցների հաշվին իրականացնել վերոնշյալ լքված հանքավայրերի առաջ բերած էկոլոգիական բացասական հետևանքների մանրակրկիտ գնահատում և ուսումնասիրություն, հոսքաջրերի մաքրման կայանների նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում, թթվային դրենաժի հետևանքով աղտոտվող ջրերի, աղտոտված հողերի լիարժեք մաքրում և վնասազերծում։
  • Որպես վերջնական արդյունք իրականացնել այդ լքված հանքերի փակում և ամբողջական ռեկուլտիվացում։
  Դիմումում նաև նշել էինք, որ այս աշխատանքներն իրականացնելուց, ինչպես նաև լեռնահանքային շրջանների մնացած աղտոտված ու աղտոտվող տարածքների խնդիրները լուծելուց և այդ ամենի դրական արդյունքը հանրությանը ներկայացնելուց հետո միայն ՀՀ կառավարությունը կարող է իրեն իրավունք վերապահել խոսելու նորանոր հանքերի ուսումնասիրման կամ շահագործման մասին։ Այս առաջարկություններին պատասխանելու համար կառավարությանն անհրաժեշտ եղավ մոտ մեկ ամիս ժամանակ, որի արդյունքում ստացանք մի «գլուխգործոց» նամակ բնապահպանության նախարարությունից, որտեղ գրված է ամեն ինչ՝ բացի առաջարկների պատասխանից։ Ներկայացնենք այդ «պատասխանը», իսկ դուք փորձեք գտնել վերոնշյալ երկու առաջարկներին առնչվող գործնական քայլեր իրականացնելու մասին որևէ հստակ արտահայտություն կամ միտք․ «Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր 2017թ․ նոյեմբերի 20-ի գրության հայտնում եմ, որ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացման ենթակա գումարներն ընդերքօգտագործողները սկսել են վճարել 2003 թվականից՝ ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի 1128-Ն որոշման ընդունումից հետո։ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի 1079-Ն որոշմամբ (այստեղ իրենք գրել են նաև այս որոշման երկարաշունչ անվանումը՝ երևի պատասխանին ավելի ազդեցիկ տեսք հաղորդելու նպատակով)։ Համաձայն ընդերքի մասին օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի 1079-Ն որոշման հավելված 1-ի 29-րդ կետի՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվին, ըստ ընդերքօգտագործողների՝ նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված կարգով բացված ենթահաշիվներում և բացառապես օգտագործվում են․
  1. ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով ստանձնած բնապահպանական (այդ թվում ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով․
  2. ընդերքօգտագործողի կողմից նախագծով ստանձնած, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով․
  3. ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով։
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարության 2018 թվականի գերակա խնդիրների շրջանակներում նախատեսում է իրականացնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների, լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում։ Տեղեկատվության վերլուծության հիման վրա նախատեսվում է մշակել շրջակա միջավայրի աղտոտվածության կանխման/նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնել ՀՀ կառավարություն»։ Համոզված ենք, որ այս պատասխանը կարդալուց հետո հաստատ մոռացած կլինեք, թե ինչ էինք մենք առաջարկել ՀՀ կառավարությանը։ Հիշեցնենք, որ մենք ընդամենը առաջարկել էինք երկու լքված հանքավայրերից դուրս եկող աղտոտված ջրերը վնասազերծելու ծրագրեր մշակել և իրականացնել, մաքրել աղտոտված հողերն ու կատարել ռեկուլտիվացիա։ Արդեն մոտ երեք տասնյակ նմանատիպ «հանճարեղ» պատասխաններ ունենք ստացած տարբեր լիազոր մարմիններից վերջին 6 տարվա ընթացքում։ Սակայն կա մի ակնհայտ «առաջընթաց»՝ եթե նախկինում ուղղակի խուսափում էին հստակ պատասխաններ տալուց, ապա հիմա տարբեր օրենքների և իրավական ակտերի կետերին հղումներ անելով փորձ է արվում արդարացնել բնապահպանական ոլորտում ՀՀ կառավարության տարիներ շարունակ ցուցաբերած հանցավոր անգործությունը։ Կառավարությունում կարող են հանգիստ խղճով շարունակել օրենքներ և որոշումներ գրել, հանձնարարականներ և առաջարկություններ անել, քանի որ այդ թունահարույց ջրերն ու աղտոտված հողերը իրենց տներից դեռ հեռու են։ Բայց թող հիշեն, որ նման մտածողությամբ շարունակելու և նորանոր հանքերի շահագործման թույլտվություններ բաժանելու արդյունքում՝ այդ ուխտը մի օր էլ իրենց սեփական դռանն է չոքելու։   Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am