Կերուխումի գործը ջրվեց. Հրապարակ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում կարճվելու է Վաղարշապատի ընտրություններից առաջ՝ հոկտեմբերի 21-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուների կողմից «բարեգործական միջոցառման» վերաբերյալ հարուցված քրեական վարույթը, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական կաշառք եւ Ընտրական օրենսգրքի ոտնահարում։ Ավելին, տեւական ժամանակ այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեում, կարելի է ասել, չի էլ քննվել․ ո՛չ հարցաքննվողներ են եղել, ո՛չ էլ որեւէ մեկը կարգավիճակ է ունեցել։


Էջմիածնում ՔՊ-ի առերեւույթ խախտումների առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել էր դատախազություն։ ՀԿ-ն իր դիմումում նշել էր, որ միջոցառման ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել են արժեքավոր նվերներ: Նվերները փոխանցողների թվում նաեւ ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու է եղել (հարթակում կանգնելու միջոցով)։ Նշվածը առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով արգելված արարք, այն է` ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից, կամ որեւէ այլ եղանակով, կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը:

Այս դեպքի լուսաբանումը մեծ աղմուկ էր բարձրացրել, եւ իրավապահները չէին կարողացել աչք փակել դրա վրա՝ մի ձեւական վարույթ էին հարուցել։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցել էին, որ տեղի ունեցածով նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով (Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը)»։

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցը, թե վարույթն ինչ փուլում է, չմեկնաբանեցին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վարույթը կարճվել է՝ առանց որեւէ հետեւանքների։ Հիշեցնենք, որ այս պահին անգամ վարույթներ են ընթանում 2017 թվականի ընտրությունների հետ կապված՝ ԲՀԿ-ի առնչությամբ, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած խախտումն այլեւս քննության առարկա չէ ՔՊ-ական իշխանությունների կողմից։

 

դիտվել է 435 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am