«Հրապարակ» թերթը գրում է. «Ասուլիսից ընդամենը 2 օր անց, Եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին եւ դիմեց դատարան՝ կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։ Արշակ արքեպիսկոպոսին մեղադրում են «թմրանյութերի իրացման» հոդվածով, բայց անգամ մեղադրանքը դրա մասին չէ․ իբրեւ թե 2018-ին կաթողիկոսի դեմ պայքարող ինչ-որ անձի ուսապարկում թմրանյութ են դրել՝ սրբազանի հանձնարարությամբ։
Բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի։ ԱԱԾ են հրավիրվում սրբազաններ՝ «զրույցի», ԱԱԾ աշխատակիցն այցելում է քահանաներին՝ առաջարկում պատարագի ժամանակ չհնչեցնել Վեհափառի անունը։ Օրերս ոչ արմատական ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ իր գրասենյակ է այցելել մի անձ, ներկայացել որպես «տվյալ տարածքի ԱԱԾ պատասխանատու» եւ «զրուցել» իր հետ։
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը