Ինչո՞ւ են վերջին օրերին սրվել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ կապ ունի այստեղ Զանգեզուրը

Վերջին շաբաթներին Վրաստանի միջով անցնող Ադրբեջանի և նրա քաղաքացիների համար տարանցիկ ճանապարհը սկսել է լուրջ խափանումներ ապրել, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ադրբեջանական Minval Politik-ի՝ ադրբեջանցի վարորդները սեպտեմբերից խնդիրներ ունեն Վրաստանի սահմանին։ Իսկ Վրաստանի մաքսային կետերում բեռնատարներ կան, որոնք սեպտեմբերից սպասում են սահմանը հատելուն։

Վրաստանի մաքսային ծառայողներն ու ճանապարհային ոստիկանությունը հատկապես պահանջկոտ են ադրբեջանական բեռնատարների հարցում. այլ երկրներից եկած բեռնատարների վարորդների նկատմամբ, նման վերաբերմունք չկա, նշում է պարբերականը:

Ավելին, շատ ադրբեջանցի վարորդներ տեղափոխում են փչացող ապրանքներ՝ օրինակ՝ Թուրքիայից ցիտրուսային մրգեր, որոնք այնուհետև տարանցիկ կերպով անցնում են Ադրբեջանի տարածքով դեպի Ղազախստան: Եվ վրաց մաքսային ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ադրբեջանցի վարորդներին ուղղված ծաղրական դիտողությունները, անշուշտ, պահանջում են բացատրություն՝ սկսած «Սպասեք եղանակին, նրանք կասեն ձեզ» -ից մինչև «Զանգեզուրի ճանապարհը» օգտագործելու խորհուրդներ:

Ադրբեջանական պարբերականի կարծիքով, վրացիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Իվանիշվիլու համակարգում, իբր, ուժեղացել են հայկական լոբբիստական շրջանակները:

Պարբերականը, որպես հիմնավորում, բերում է Զուրաբ Ժվանիայի օրինակը, ով դարձել էր այդ երկրի վարչապետը, ում մայրը հայ էր:

Սակայն այլ ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, Իվանիշվիլու իշխանության ոչ բարյացկամ վերաբերմունքը պայմանավորված է... Մոսկվայի ազդեցությամբ:

Նրանք հղում են անում Սաակաշվիլու այն գնահատականին, ով հայտարարել էր, թե իբր, Ադրբեջանի հետ հարաբերությունները վաթարացնելու խնդիրը դրվել է Մոսկվայի կողմից:

«Ադրբեջանական քաղաքական և հանրային շրջանակները ճիշտ են տեսնում Ռուսաստանի ազդեցությունը սրանում, - ընդգծել էր Սաակաշվիլին՝ նշելով,- պաշտոնական Բաքվի զայրույթը արդարացված է»։

Պաշտոնական մակարդակով Բաքվից բողոքի քայլեր դեռ չկան, սակայն գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բացել Վրաստանի հանդեպ:

Նույնիսկ ոմանք սկսել են սպառնալ Թբիլիսիին, նշելով, թե իբր վրացիները իրենց տեղը պիտի ճիշտ գնահատեն տարածաշրջանում:

Այսօր Ադրբեջանը Հարավային Կովկասի անվիճելի առաջատարն է՝ բոլոր ոլորտներում՝ տնտեսությունում, քաղաքականությունում և ռազմական ոլորտում, նշում է մեկ ադրբեջանական պարբերական Caliber-ը և սպառնում վրացիներին, թե Ադրբեջանի համար իր քաղաքացիների և հայրենակիցների օրինական շահերն ու իրավունքները բացարձակ առաջնահերթություն են։ Միայն վերջին տարիներին հետխորհրդային տարածքի լսարանը տեսել է դա՝ արտացոլված ռուսական ՀՕՊ-ի կողմից սխալմամբ խոցված AZAL ինքնաթիռի վթարում, ինչպես նաև Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական դրդապատճառներով բռնաճնշումների դեպքում։

Մենք կարող ենք ձեզ վստահեցնել. սա վերաբերում է նաև Վրաստանում գտնվող մեր հայրենակիցներին և վրացական մաքսային կետերում գտնվող ադրբեջանցի վարորդներին։ Գնդակն այժմ Վրաստանի դաշտում է, բառացի սպառնում է ադրբեջանական այս պարբերականը պաշտոնական Թբիլիսիին։

Երկու օր առաջ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Վրաստանում ադրբեջանցի բեռնատարների վարորդների հետ կապված խնդիրներ կան։

Ըստ նրա՝ նմանատիպ խնդիրներ պարբերաբար առաջանում են նաև Թուրքիայի և Հայաստանի բեռնատարների վարորդների հետ:

Կոբախիձեն նշում է, որ Վրաստանը դարձել է իրական տնտեսական խաչմերուկ, որտեղ առևտրի ծավալները անգամներով են մեծանում, իսկ Վրաստանի իշխանությունները տեխնիկապես չեն հասցնում սպասարկել՝ բավարարելու համար աճող առևտրի այս ծավալները:

Սակայն Կոբախիձեն հավաստիացրեց, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներ ձեռնակելուց հետո, այդ խնդիրները կլուծվեն:

Անկախ փորձագետները նույնպես չեն տեսնում այստեղ քաղաքական ճնշման գործոն և նույնպես համարում են, որ խնդիրը բացառապես տեխնիկական բնույթի է:

Այլ հարց է, որ այս պայմաններում, հասկանալի պատճառներով, երբ առաջանում են նմանատիպ ճգնաժամեր, առավելություն են ստանում վրացական բեռնատարների վարորդները և այն երկրի վարորդները, ովքեր «լավ հարաբերություններ են» կարողանում հաստատել Վրաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչների հետ:

Սակայն դրանք համարել հատուկ միտում պետական մակարդակով, չի կարելի, նշում են փորձագետները:

Այլ հարց է, որ Ադրբեջանը, որ վերջին տարիներին լուրջ դիվանագիտական հաջողություններ է արձանագրում տարածաշրջանում, ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, չի ուզում հայտնվել մի իրավիճակում, ում վարորդները պիտի հավասար պայմաններ ունենան թուրք, կամ հայ վարորդների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 734 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am