Սիրիական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհը Հալեպի հարավում
Սիրիայի բանակի մարտիկները չեզոքացրել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների կողմից ճակատի ճեղքման սպառնալիքը Հալեպից հարավ գտնվող տեղամասում։ Այդ մասին հաղորդվում է Դամասկոսում հրատարակվող Al Watan թերթի կայքում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հրատարակության տվյալներով՝ ահաբեկիչները կառավարական զորքերի վրա գրոհել են Հան Թուման բնակավայրի կողմից, սակայն հետ են շպրտվել։ Սիրիական հրետանին հարվածներ է հասցրել հակառակոորդին՝ ոչնչացնելով մեկ տանկ, երկու զրահամեքենա, մի քանի հրանոթ և գնդացիրներով հինգ ավտոմեքենա։ Զինյալները տվել են ավելի քան 30 զոհ։
