Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է հետաձգվել եւ չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում 50 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել: «Яндекс.Расписание»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի ժամանակով 13:00-ի դրությամբ՝ ամենամեծ թվով չվերթները հետաձգվել են «Շերեմետեւո» օդանավակայանում՝ 27, «Վնուկով»-ում՝ 4, «Դոմոդեդովո» օդանավակայանում 14 չվերթ հետաձգվել է, 6-ը չեղարկվել: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ձյան ուժեղ տեղումներ են սպասվում, ճանապարհներին՝ մերկասառույց:
