Ռուսաստանը չի ընդունի. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս Կիպրոսի հարցով միջազգային համաժողովում ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամների մասնակցության օգտին, այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է կիպրոսյան Simerini պարբերականի հետ հարցազրույցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Մոսկվան կղզու իրավիճակի կարգավորման գործընթացում ՄԱԿ-ին կենտրոնական տեղ է հատկացնում, քանի որ բանակցային ամբողջ գործընթացն իրականացվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա:
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի ընդունի Կիպրոսի հարցի կարգավորման համար դրսից պարտադրված տարբերակները:
Կիպրոսը ազգային պատկանելության հիմքով բաժանվել է 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: Ռազմական գործողությունների հետեւանքով թուրքական վերահսկողության ներքո է հայտնվել տարածքի գեթե 37 տոկոսը, որտեղ 1983 թվականին ստեղծվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: