«Պատասխան կտան». սպառնում է Հյուսիսային Կորեան
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մերժում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երկրի դեմ ընդունված նոր ապտժամիջոցներն ու խոստացել, որ նախագծին կողմ քվեարկած երկրները «պատասխան կտան» դրա համար և կլինեն այդ ամենի հետևանքների պատասխանատուն:РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ Փհենյանից հայտնել են, որ շարունակելու են ամրապնդել իրենց պաշտպանական ուժերը՝ ձգտելով իրենց միջուկային զենքի պաշարներով հասնել իրականա բալանսի ԱՄՆ-ի հետ: Նշենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված նոր բանաձևն լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել Հյուսիսային Կորեա նավթի և նավթային հումք ունեցող ապրանքների ներկրման հետ կապված, այն պարտադրում է բոլոր երկներին առաջիկա 24 ամսվա ընթացքում ետ ուղարկել հյուսիսկորեացի բոլոր աշխատավոր ներգաղթյալներին:
