Ի՞նչ են մեկնաբանում արևմտյան հիմնական լրատվամիջոցները Վիթկոֆ-Պուտին հանդիպումից

Վլադիմիր Պուտինը, Սթիվ Վիթկոֆը և Թրամփի փեսա՝Ջարեդ Քուշները Մոսկվայում ավարտեցին իրենց գրեթե հինգժամյա բանակցությունները։ Կողմերը չկարողացան վերջնական փոխզիջման գալ, սակայն բոլոր նշանները ցույց են տալիս, որ իրավիճակը զարգանում է «Պուտինի ծրագրի համաձայն»,- նշում են գրեթե բոլոր արևմտյան լրատվամիջոցների վերլուծաբանները:

Ամերիկյան Bloomberg-ը ընդգծում է, որ տարածքային հարցը դեռևս չի լուծվել բանակցությունների ընթացքում.

«Գրեթե հինգ ժամ տևած բանակցությունները կառուցողական, շատ օգտակար և բովանդակալից էին, չնայած տարածքների հարցում որևէ փոխզիջում չի գտնվել», - Մոսկվայում լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ամերիկյան որոշ առաջարկներ թվում են ավելի կամ պակաս ընդունելի, բայց դրանք պետք է քննարկվեն: Մեզ առաջարկված որոշ ձևակերպումներ անընդունելի են: Աշխատանքը կշարունակվի»,- նշել է նա:

The New York Times-ը մատնանշում է Ռուսաստանի հաջողությունները մարտադաշտում:

Նույնը նշում է նաև ամերիկյան The Washington Post-ը: Ռուսական բանակի առաջխաղացումը աննկատ չի մնացել Թրամփի կողմից, նշում է պարբերականը:

Հանդիպումից առաջ Ռուսաստանը հայտարարեց նոր ռազմական հաղթանակների մասին՝ ապացուցելով, որ կարող է հաջողության հասնել հակամարտությունում առանց բանակցությունների, եթե ցանկանա։ Ռուսների այս հաջողությունները կանխատեսվել էր նաև Թրամփի կողմից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Թրամփի պահանջները Ուկրաինայի և եվրոպացիների նկատմամբ արդարացված են, նշում է պարբերականը:

The Washington Post-ը նաև նշում է, որ ամերիկացիների և եվրոպացիների միջև պառակտումը խորանում է.

Մինչ Սպիտակ տունը շարունակում է բանակցությունները առանց եվրոպացիների մասնակցության, Ռուբիոն, ինչպես սպասվում էր, բաց կթողնի այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Նրա բացակայությունը մեծացրել է մտահոգությունները ՆԱՏՕ-ի եվրոպացի պաշտոնյաների շրջանում՝ Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու բանակցությունների կարևորագույն պահին, նշում է պարբերականը։

Բրիտանական «The Telegraph»-ը մտորում է, թե արդյոք Ուկրաինայում խաղաղությունը մոտեցե՞լ է Մոսկվայի բանակցություններից հետո.

Հարցին, թե արդյոք Կրեմլի բանակցություններից հետո խաղաղությունը մոտեցե՞լ է, թե՞ ավելի հեռացել է, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատասխանել է. «Ավելի չի հեռացել, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու՝ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում։ Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել, և շփումները կշարունակվեն»,- նշել է նա։

Բրիտանական մեկ այլ պարբերականին՝ The Guardian-ին վախեցրել էին Պուտինի այն խոսքերը, թե Ռուսաստանը պատրաստ է պատերազմ սկսել եվրոպացիների հետ, եթե վերջիններս դա են ցանկանում, նշելով, որ առաջին անգամ է Պուտինը այս չափ արհամարհական արտահայտվում եվրոպական երկրների վերաբերյալ:

Գերմանական Spiegel-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Ֆլորիդայի ակումբից մինչև Կրեմլի խորհրդակցական սենյակ. սրանք անսովոր բանակցություններ են։ Սովորաբար դրանք վարում է ԱՄՆ պետքարտուղարը կամ Պետդեպարտամենտի պատվիրակությունը։ Դրա փոխարեն, Մոսկվա էին եկել, ԱՄՆ նախագահի լավագույն գոլֆի ընկերը և նրա փեսան՝ երկու նյույորքցի գործարարներ, որոնք սովորաբար բանակցում են բազմամիլիոնանոց անշարժ գույքի գործարքների շուրջ, այլ ոչ թե եվրոպական խաղաղության։

Վիթկոֆը և Դմիտրիևը պահպանում են սերտ կապեր, որոնք, Ռուսաստանի տեսանկյունից, արդյունավետ են։ Ռուսաստանն ունի այնքան շատ ռեսուրսներ, այնքան շատ հող, զրույցներից մեկում նշել է Վիթկոֆը, որ եթե բոլորը ձգտեն բարգավաճման, ապա, դա կապահովի ապագա խաղաղ կեցությունը բոլոր կողմերի համար:

Բրիտանական Spectator-ը նշում է, որ Պուտինին հաջողվել է ամերիկացի հյուրերին ցույց տալ Ռուսաստանի բարգավաճումն ու անվտանգությունը:

Կիրիլ Դմիտրիևի ուղեկցությամբ Վիթկոֆը և Քուշները Պետրովկա փողոցի շքեղ ռեստորանում ճաշելուց հետո նվազագույն անվտանգության ներքո զբոսնել են Կարմիր հրապարակի ամբոխի միջով… Վիթկոֆին Մոսկվայի փողոցներով տանելով՝ այդ թվում՝ զբոսնելով ՑՈՒՄ-ի մոտով, որի ցուցափեղկերը լի էին շքեղ արևմտյան ապրանքներով՝ չնայած պատժամիջոցներին, Կրեմլը ցույց տվեց Ռուսաստանի մայրաքաղաքի ակնհայտ հարստությունը, կայունությունը և անվտանգությունը, ամերիկյան հյուրերին, կարծես ապացուցելով, որ արևմտյան պատժամիջոցները գրեթե չեն ազդում ռուսաստանցիների վրա։

Ըստ պարբերականի, ամեն ինչ ընթանում է Ռուսաստանի նախագահի ծրագրի համաձայն:

Նույնիսկ Ուկրաինայի համար խաղաղության ծրագրի մասին խոսելիս՝ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ աշխարհն ապրում է իր ծրագրի համաձայն։ Այո, նրա տնտեսությունը տուժել է հսկայական ռազմական ծախսերից և պատժամիջոցներից։ Բայց ընդհանուր առմամբ, Պուտինը լավ հիմքեր ունի կարծելու, որ իր հակառակորդներն ու մրցակիցները՝ Վաշինգտոնից մինչև Բրյուսել և Կիև, ավելի վատ վիճակում են, քան ինքը, նշում է պարբերականը։

Ուկրաինայի ղեկավարությունը բացասաբար է արձագանքել Մոսկվայում կայացած բանակցություններին, նշում է ֆրանսիական է Le Parisien-ը։

Վոլոդիմիր Զելենսկին, որը ներկայումս գտնվում է քաղաքական և դիվանագիտական ​​ուժեղ ճնշման տակ, մեղադրել է Ռուսաստանին բանակցություններն օգտագործելու մեջ՝ Մոսկվայի դեմ «պատժամիջոցները մեղմացնելու» փորձ կատարելու համար։ Ներքին կյանքում Ուկրաինայի նախագահի դիրքերը թուլացել են իր մերձավոր շրջապատի անդամների հետ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Ուրբաթ օրը նա ստիպված էր ազատել նախագահի աշխատակազմի ազդեցիկ ղեկավար Անդրեյ Երմակին։ Առաջիկա շաբաթը «որոշիչ» է թվում Ուկրաինայի համար», հայտարարել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Սակայն, ըստ պարբերականի, ներկայիս ռուսական հաջողությունների պարագայում, ռազմաճակատում, հաջող հաղթաթղթերը պակասել են ոչ միայն Զելենսկու, այլև եվրոպական լիդերների մոտ, որի արդյունքում այս թնջուկի լուծման մեջ, նրանց դերակատարումը սրընթաց նվազելու է:

Արևմտյան լրատվամիջոցները նաև աննկատ չէին թողել նաև այն հանգամանքը, որ ամերիկյան պատվիրակության այցը համընկել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարի այցի հետ Մոսկվա, որն ազդեցիկ վերլուծաբանները սկսեցին գնահատել, որպես երեք երկների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի փորձը՝ համաձայնության գալ նոր աշխարակարգի հաստատման համար, ուկրաինական ճգնաժամը հաղթահարելուց հետո:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am