Շիրակը կարո՛ղ է իր Տան առաջ չոքած ուղտը բարձրացնել․․․

2018-ին հղիներին, մայրերին ու երեխեքին էր «առաջ տալիս» , թե բա՝ թավշյա հեղափոխություն եմ անում։ Այդ ժամանակ մարդիկ մտածում էին՝ մեզանից է, մեզ նման աղքատ ու տկլոր, մեր մասին է մտածում։ Հեղափոխություն կանի, ինչպես ինքն է ասում՝ օլիգարխների ունեցվածքը կվերցնի, ու մենք էլ, ումի՞ց ենք պակաս՝ առոք- փառոք կապրենք։ Ութ տարի անցավ, ու մարդիկ տեսան, որ եկավ ու մեր ունեցած- չունեցածը մսխեց։ Երկիրը մի փոքրիկ կետ դարձրեց, Արցախը հանձնեց, Հայաստանի սուվերեն տարածքները ևս արեց ու ասաց՝ սա՛ է իրական Հայաստանը։  Իրական Հայաստանի սահմանը որոշելուց հետո՝  եկել ու Եկեղեցու դռանն է չոքել։ Ու մենակ չի եկել։ 2018-ի «քյասիբ» տղաներով է եկել, որ հագներին ցնցոտիք էին։ Եկել ու կանգնեցրել է իր շքեղ մեքենան, շրջապատված թիկնապահներով ու անվտանգության աշխատողներով, եկել է կերած- խմած ու կուշտ տղերքով ու կնանիքով, որոնք բոլորը ճոխության մեջ լող են տալիս։ Իր թանկարժեք մեքենայի վրա էլ աղավնի է դրել, թե բա տեսեք՝ խաղաղություն եմ բերել։ Մարդիկ ո՞նց չմտածեն՝ ինչքան մնացած բաներն ես բերել, այնքան էլ խաղաղություն ես բերել։

Կիրակի էլ ուղտը Շիրակի եկեղեցու դռանն է չոքելու։ Հայերենում կա այսպիսի դարձվածք՝ «ուղտը դռանը չոքել», որ նշանակում է՝ «մահ, դժբախտություն»: Պարզվում է, որ նախապես այս միտքը արտահայտվել է Շիրակում . «Մահը օր կա, դավա է (ուղտ), ամեն դռան էլ կչոքի»: Ուղտը ծանր կենդանի է, որ չոքեց՝ չես կարող վեր կացնել։ Դռանը  չոքելը կնշանակի դուռը բացել չես կարող,  անելանելի վիճակ։ Հիմա մենք հայտնվել ենք անելանելի վիճակի մեջ։ Շիրակցիների ասացվածքն է, իրենք կիմանան ու կարո՛ղ են Շիրակի Տան, Եկեղեցու դռան առաջ է չոքած ուղտը տեղից բարձրացնել։ Նման ծանրությու՜ն են հաղթահարել։ Կարևոր չէ, որ առաջնորդին բանտել են։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am