Մի պայծառ անձնավորություն, միամիտ մտքեր՝ կանխված դավադրության մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը նախօրեին հորդորել է լուրջ չվերաբերվել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի հասցեին հնչած քննադատությանն ու մեղադրանքներին: «Ես պետք է ասեմ որ դուք ճիշտ չեք մեկնաբանում այս հարցը, որ ոչ թե ռուսական ալիքներն են քննադատել, այլ քննադատել են առանձին անհատներ, ովքեր Հայաստանի, հայ- ռուսական հարաբերությունների հետ որևէ առնչություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում նշել է դեսպանը: Հիշեցնենք, Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հաղորդավարը հայտարարել էր՝ «Եվրամիության հետ ասոցացումը միակ բանը չէ, ինչ Հայաստանն անում է՝ ինչպես Ուկրաինան։ Երևանը նույնպես հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»: Այնուհետև նա Գարեգին Նժդեհին համեմատել էր ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեփան Բանդերայի, իսկ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանշանը՝ Ֆաշիստական Գերմանիայի զինանշանի հետ։ Երկու օր անց, սակայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանին հղած նամակում հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն էր հայցել թույլ տված սխալի համար։ Համաձայնագրի ստորագրումից հետո էլ ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի թողարկումներից մեկում ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները վիրավորական մեկնաբանություններ էին արել Հայաստանի հասցեին՝ երկիրը համեմատելով ամուսնացած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ: «Դրանք մարդիկ են, ովքեր մասնագետներ են, փորձագետներ են, քաղաքագետներ, բայց նրանք զբաղվում են, այսպես ասած, այլ հարցերով, իսկ հայ - ռուսական հարաբերությունները նրանց մասնագիտացումը չէ», ասել է դեսպանը: - «Ես, օրինակ, չէի մեկնաբանի փականագործի ու խառատի աշխատանքը, որովհետև ես այդ մասին ոչինչ չգիտեմ և չեմ հասկանում: Իսկ այն, ինչ նրանք մեկնաբանել են, դա իրենց իրավասությունը չէ, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել»: Պաշտոնական Մոսկվան, ակնհայտորեն, փորձում է մեղմել այն դժգոհությունը, որը բարձրացավ թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ, թե՛ դրանից հետո: Սա իհարկե, դրական փաստ է: Նշանակում է, Մոսկվայում, գոնե, պաշտոնական մակարդակում գիտակցել են, որ կրակի վրա բենզին լցնել չարժե: Բայց դեսպանն, ակնհայտորեն, ասում է բաներ, որոնց հավատալու համար, մեղմ ասած՝ պետք է չափազանց միամիտ լինել: Այսինքն, ռուսական եթերում կարող են հայտնվել հաղորդումներ՝ առանց «վերևների» իմացությա՞ն... Մի՞թե այդ աստիճան «ազատատենչ» է դարձել ռուսական մեդիան, այն էլ՝ հեռուստամեդիան: Հարգարժան դեսպանը՝ ռուսական ցինիզմը փրկելու ճանապարհին, իհարկե, ինչպես ասում են, սահմաններն էլ է անցնում, բայց միայն փաստը, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանով էլ պատրաստ են խորհուրդ տալ ուշադրություն չդարձնել ռուսական եթերից թափվող «աղբին»՝ արդեն պերճախոս վկայություն է այն բանի, թե ինչպիսի ցինիկների հետ կարող ենք գործ ունենալ: Այնպես որ, շնորհակալություն պարոն դեսպանին՝ անկեղծության համար: Թամար Բագրատունի

դիտվել է 100 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am