Երմակի հրաժարականով Զելենսկու հեռացումը գրեթե կանխորոշված է․ բրիտանական The Times

Ինչպես հայտնի է, անցած շաբաթվա սկզբին, Անդրեյ Երմակը դեռևս գլխավորում էր Ուկրաինայի պատվիրակությունը Ժնևում հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում:

Դիտորդների կարծիքով, Զելենսկին դիտմամբ էր նրան նշանակել պատվիրակության ղեկավար, որպեսզի ցույց տա, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով, մտադիր չէ զոհաբերել իր ամենամոտ ընկերոջը:

Սակայն, Զելենսկունման որոշումը խիստ նյարդայնացրել էր ամերիկացիներին: Վերջիններս ուղակի պահանջել էին Ուկրաինայի ղեկավարից՝հեռացնել Երմակին պաշտոնից, համարելով նրան ռուս-ուկրաինական հաշտեցման գլխավոր հակառակորդ: Իսկ որպեսզի Զելենսկին «ճիշտ» հասկանա ամերիկացիների մեսիջը, նախօրեին, Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն բյուրոն խուզարկություն անցկացրեց Երմակի Կիևի բնակարանում։ Հայտնի է, որ բյուրոյի գաղտնալսումների մեջ կա նաև Երմակի ածական անունը: Եվ ահա, անցած ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին նրան ստիպված ազատեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Ամերիկացիներից վիրավորված Երմակը, իր հրաժարականի օրը հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ.«Ես գնում եմ ռազմաճակատ և պատրաստ եմ ցանկացած ճնշմանը, քանի որ ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ»:

Հատկանշանական էր, որ Երմակը իր այս հայտարարությունը ներկայացրել էր Թրամփի կողմնակից «The New York Post» ամերիկյան պարբերականին, ավելացնելով նաև հետևյալը.«Ինձ զրպարտել են և վիրավորել են իմ արժանապատվությունը, չնայած ես Կիևում եմ 2022 թվականի փետրվարի 24-ից: Հետևաբար, ես չեմ ուզում խնդիրներ ստեղծել Զելենսկու համար»։

Վերջում նա նշեց.«Ես զզվում եմ այն ​​կեղտից, որով նրանք փորձում են ինձ պղծել, բայց ես ավելի զզվում եմ ճշմարտությունը իմացողների աջակցության բացակայությունից»:

Երմակի այս հայտարարությունն նման էր մի մարդու խոսքի, ով գիտեր, որ իրեն զոհաբերում են կոնկրետ նպատակով, նաև կար վախ, որ միայն այդ քայլով չեն սահմանափակվի:

Շաբաթ օրը Զելենսկին պատվիրակության նոր ղեկավար նշանակեց Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովին։ Թե ինչու նրան, նույնպես հայտնի է: Դա ամերիկացիների պահանջն էր: Իսկ թե ինու էին ամերիկացիներն ուզում տեսնել հենց Ումերովին այդ պաշտոնում, կվերլուծենք մեր հաջորդ հոդվածում:

Գրեթե բոլոր միջազգային դիտորդների կարծիքով, Երմակի հեռացումով, Զելենսկին կդառնա «կաղ բադ» նույնիսկ իր շրջապատում:

Սակայն, ըստ դիտորդների, հենց դա էլ ցանկանում են ամերիկացիները, որպեսզի կարողանան ստիպել Զելենսկուն համաձայնվել իրենց առաջարկների հետ, լուծել ռուս-ուկրաինական խնդիրը:

Հիշեցնենք, որ որպես նախագահի խորհրդական՝ Երմակը կենտրոնացած էր Ուկրաինայի արտաքին քաղաքականության վրա։ Նա մասնակցել է Նորմանդական ձևաչափի վերակենդանացման ջանքերին, որը ներառում էր Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան և Ռուսաստանը։ Հետագայում նրա ոչ պաշտոնական պարտականությունները ընդլայնվեցին՝ ներառելով նաև ներքին քաղաքականության հարցերը։

2022-ին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Երմակը գնալով ավելի ու ավելի առաջատար դեր ստանձնեց բանակցություններում։ Նա մասնակցեց խաղաղության գործընթացի շրջանակներում գրեթե բոլոր հանդիպումներին, հանդիպեց գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ Կիևում և մասնակցում էր գրեթե բոլոր արտասահմանյան այցերին։

2025 թվականի փետրվարին նա Միացյալ Նահանգներում էր, երբ Սպիտակ Տան օվալաձև աշխատասենյակում վեճ բռնկվեց Զելենսկու, նախագահ Թրամփի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի միջև։

Ըստ բրիտանական TheTimes պարբերականի, Զելենսկին՝ զոհաբերելով Երմակին, փորձում է լուծել իշխանությունից արդեն իր անվտանգ հեռանալու խնդիրը: Քանի որ այս հարցում կուլիսային համաձայնությունը Թրամփի և Պուտինի միջև փաստացի կայացել է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am