Ըստ ամերիկյան Bloomberg-ի՝ Թրամփը Ումերովի միջոցով ճնշում է Զելենսկուն, որպեսզի վերջինս համաձայնվի խաղաղությանը և հեռանա

Նախորդ անդրադարձում նշել էինք, որ բանակցային գործընթացից Երմակին Զելենսկին հեռացրեց ամերիկացիների պահանջով: Երմակը դեմ էր Թրամփի առաջարկներին և փորձում էր ապավինել եվրոպացիներին:

Սակայն կոռուպցիոն կոմպրոմատի միջոցով ամերիկացիներին հաջողվեց ստիպել Զելենսկուն, որպեսզի նա հեռացնի իշխանությունից Երմակին և նրա տեղը նշանակի իր մեկ այլ թիմակցի՝ Ումերովին:

Պարզվում է, վերջինիս հետ ամերիկացիներն արդեն պայմանավորվել էին:

Բանն այն է, որ Ուկրաինայի ղեկավարի խորհրդական, նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կարող է ցուցմունք տալ ամերիկյան ՀԴԲ-ին («Ֆէ-Բէ-Էռ») և բացահայտել իր ղեկավարին՝ Զելենսկուն, ամբողջ վարչակազմի հետ միասին։

Ումերովն ԱՄՆ-ում ունի ութ անշարժ գույք, որի մասին չէր հայտարարել Ուկրաինայի պատկան մարմիններին: Սակայն այդ գույքերը գրանցված են իր ընտանիքի անդամների վրա, որոնք այսօր ապրում են ԱՄՆ-ում:

Բացի այդ, Ուկրաինայի կոռուպցիոն սկանդալում Ումերովը կատարել է իր վերադասի և Մինդիչի հրահանգները, սակայն անձամբ սեփական շահ չի հետապնդել, որի մասին նա հաստատել է ԱՄՆ-ում պատկան մարմիններին հաշվետվության ժամանակ:

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Թրամփը Ումերովի միջոցով փորձում է ճնշել Զելենսկու վրա, որպեսզի վերջինս համաձայնվի ընդունել Պուտինի պայմանները և նշանակի նոր ընտրություններ սեփական երկրում՝ իշխանությունից հեռանալու ակնկալիքով: Հակառակ դեպքում՝ սպառնում է Զելենսկուն բացահայտել իր կոռուպցիոն գործերը, որի մասին տեղյակ են ամերիկյան պատկան մարմինները:

Bloomberg-ի համաձայն, կիրակի օրը Ֆլորիդայում անցկացված բանակցային գործնթացում հաստատվել է «նոր առաջխաղացում», սակայն վերջնական արդյունք դեռ չի արձանագրվել:

Ամերիկյան The Wall Street Journal-ը նույնպես հաստատել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան քննարկել են ընտրությունները և տարածքային հարցերը։

Ենթադրվում էր, որ այսօր, դեկտեմբերի 2-ին ամերիկյան բանագնաց Ուիթկոֆը արդեն պիտի այցելեր Մոսկվա և փոխանցեր Պուտինին Ֆլորիդայի բանակցության արդյունքները:

Սակայն, ըստ նույն ամերիկյան աղբյուրի, դեռ արդյունքը չի կայացել:

Ամերիկյան Axios-ի տվյալներով՝ Ֆլորիդայում կայացած հանդիպմանը մասնակցել են Ռուբիոն, Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Կիևը ներկայացրել են Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Պատվիրակությունների բանակցություններից հետո Ումերովը անհատական հանդիպում է ունեցել Ուիթկոֆի հետ, որից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ հանդիպման արդյունքները զեկուցելու համար։

Axios-ի տվյալներով՝ ամերիկյան կողմը հույս ուներ առաջընթացի հասնել տարածքային հարցում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը կարող էր ներկայացնել Վլադիմիր Պուտինին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կիրակի օրը հաստատել է, որ Ուիթկոֆը Ռուսաստան կժամանի այս շաբաթվա սկզբին՝ Ռուսաստանի նախագահի Հնդկաստան կատարելիք այցից առաջ։ Ավելի ուշ Թրամփը հաստատել է նույնը՝ նշելով, որ Ուիթկոֆը նախատեսում է հանդիպել Պուտինի հետ առաջիկա օրերին:

Թրամփը դրական գնահատեց Ուիթկոֆի և Ռուբիոյի բանակցությունները, սակայն նշեց նաև, որ ուկրաինական կողմը դեռ պատրաստ չէ վերջնական արդունքի հաստատման համար:

Մոսկվայում առաջարկում են ամերիկացիներին բացահայտել Զելենսկու կոռուպցիոն քեյսը, սակայն վերջիններս պնդում են, որ դրանից հետո ավելի դժվար կլինի հասնել խաղաղության, ակնարկելով, որ եվրոպական գլոբալիստները սպասում են, որ խաղի մեջ մտցնեն իրենց գլխավոր խաղաթղթին՝ Զալուժնուն:

Հասկանալով այս ամենը, Զելենսկին փորձում է ամերիկացիների հետ պայմանավորվել իր հետագա ճակատագրի և խաղաղ պայմանագրի այնպիսի մոդելի վրա, որից հետո ինքը՝ Զելենսկին կարողանա հանգիստ հեռանալ իշխանությունից:

Վերջերս իր կինը՝ Ելենան հայտարարել էր, որ ինքը դեմ է, որ իր ամուսինը շարունակի մնալ իշխանության մեջ:

Մինչդեռ ռուսները կտրականապես մերժում են նույնիսկ իրենց համար բարենպաստ տարբերակի շուրջ որևէ փաստաթուղթ ստորագրել անձամբ Զելենսկու հետ:

Ինչպես կհանգուցալուծվի այս բարդ թնջուկը, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում:

Ակնհայտ է, որ Զելենսկու ճակատագիրն արդեն կանխորոշված է, և խնդիրն այն է, թե ինչպես պիտի կանգնեցվի պատերազմը, և ով պիտի ստորագրի փաստաթուղթը ուկրաինական կողմից՝ Մոսկվայի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am