«Այս թանկացումների պատճառով դպրոցների բյուջեները կկրճատվեն». Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետն օրակարգ է մտցրել Երևան քաղաքում տուրքերի փոփոխության նախագիծը։ Երեկ պատահականությամբ սկզբունքով զրուցել եմ երաժշտական ու արվեստի դպրոցների մի շարք տնօրենների հետ, վիճակը շատ ծանր է։ Այս թանկացումների պատճառով դպրոցների բյուջեները ոչ թե ավելանալու են, այլ, հնարավոր է, կրճատվեն, քանի որ մարզերից եկող սաների վարձերը թանկանալու են 2-5 անգամ։ Դպրոցներ կան, որտեղ մարզային գրանցում ունեցողների թիվը մեծ է։ Տնօրեններ կան, որոնք նշեցին, որ նույնիսկ հազար դրամի ավելանալու դեպքում կան ծնողներ, որոնք հրաժարվելու են երեխային տանել այդ դպրոցներ։ Երկու շաբաթ առաջ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին հարցրել էի՝ տնօրենները մտահոգություն հայտնել են, ռիսկեր տեսնում են, պատասխանը եղել էր բացասական։ Բայց պարզվում է՝ բողոքը մեծ է, բայց տնօրենները չեն բարձրաձայնում։ Չնայած տնօրեններին հայտնել եմ, որ իրենց անունները չեմ հրապարակելու, բայց առաջիկա երեք օրերին նրանց ու ծնողների հուժկու բողոքը կարող է օգնել տապալել այս նախագիծը։ Այն քննարկվելու է դեկտեմբերի 26-ին»,-նշված է գրառման մեջ։ Երևանի քաղքապետի օգնական Մարիա Բարաղամյանը պատասխանել է Արայիկ Հարությունյանի գրառմանը. «Հարգելի Արայիկ, կհորդորենք միակողմանի չներկայացնել նախագիծը, առավել ևս քաղաքապետի տեղակալները մանրակրկիտ ներկայացրել են Երևանի ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամներին բարեփոխումների փաթեթը, որով կանոնակարգվելու են մի շարք խնդիրներ։ Եվս մեկ անգամ առաջիկա նիստում կներկայացվեն մանրամասները։ Օրինակ, ըստ նախագծի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար սահմանվելու են արտոնություններ»,-նշված է եղել պատասխանի մեջ։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am