Իշխանության վրա դրսից մարդ են բերում

Այլեւս իրողություն է մարտիմեկյան բազմաչարչար հանրահավաքը, որի կայացման համար հայրենի ընդդիմադիր ստվար զանգվածը մոտ մեկ ամիս  ահռելի ջանքեր էր թափում: Միասնական հանրահավաքը, որը կայացավ Նոր Հայաստան շարժման նախաձեռնությամբ ու ՀԱԿ-ի դիմադրությամբ,որը  բարձրաձայն դժգոհություն էր հայտնում քաղաքապետարանի դեմ, թե ինչու նույն օրը, նույն ժամին ու նույն վայրում իրենցից բացի հանրահավաք անցկացնելու թույլտվություն  տրվեց Նոր Հայաստան նախաձեռնությանը, մեծ հաշվով ոչնչով չտարբերվեց նախորդ մարտիմեկյան հանրահավաքներից: Արյունոտ իրադարձությունների 8-րդ տարելիցին կրկին հնչեցին նույնաբովանդակ ելույթներ, հրապարակում էլ հավաքվեցին անցած տարիներին այնտեղ եկած հայտնի դեմքերը, կայացավ երթը ու միակ նոր բանը միասնական հայտարարությունն էր, որով դատապարտում էին ոճրագործությունը՝ դրա պատասխանատվությունը դնելով գործող իշխանության ուսերին. <<Համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, մենք հետևողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան Հայաստանի Հանրապետության արդարադատության առջև: Այդ նպատակով օգտագործելու ենք պայքարի բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ զանգվածային հանրային միջոցառումները, խորհրդարանում հարցի բարձրացումը, միջազգային կառույցներում և դատական ատյաններում խնդրի արծարծումը>> ասվում է միասնական հայտարարությամբ:Բոլորը շարունակում են նաեւ մնալ նույն համոզմանը, որ բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո: Պոպուլիստական ելույթների պակաս էլ չզգացվեց, եղան ոմանք, ովքեր չգիտես ինչու, որոշեցին, որ բոլորս մեր մեղքի բաժինն ունենք մարտիմեկյան դեպքերի հարցում… Իսկ հանրությունն այլեւս որեւէ սպասելիք չունի հայրենի ընդդիմադիրներից, դա երեւաց նաեւ այսօրվա հանրահավաք-երթի ընթացքում: Երբ ծաղիկները խոնարհվեցին ու եկավ «Նոր Հայաստան» հանրային փկության ճակատի հայտարարած անհնազանդության մեկնարկի պահը՝ առ Սերժ Սարգսյան, եւ փրկության ճակատի երիտասարդներից մեկը բարձրախոսով հայտարարեց. ««Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժումը բոլորիդ խնդրում և կոչ է անում, մնալ այստեղ և չհեռանալ, հեռանալը լուծում չէ».- արդեն մարդկանց մեծամասնությունը հեռացել էր։ Մյասնիկյանի արձանի մոտ ելույթ ունեցան միայն «Նոր Հայաստանի» անդամները՝ կրկին իշխանափոխության խոստումներ շռայլելով:Ու մինչ նրանք հոխորտում էին իշխանության դեմ, հրապարակվեց փրկության ճակատի մաս կազմող Ժառանգության ղեկավարի նամակը: Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստան» միավորման անունից նամակ է հղել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որն Ադրբեջան այցից հետո մարտի 1-ին ժամանել է Հայաստան: Ժառանգության առաջնորդը բնորոշելով ու գնահատելով Հայաստանի իշխանության հակաժողովրդավարական բնույթը, հիշեցնելով Մարտի 1-ի ոճրագործությունը, դիմում է Ֆեդերիկա Մոգերինիին եւ պնդում՝ «Նոր Հայաստանի» անունից, «որ եվրոպական ժողովուրդների ընտանիքը շտկի իր սեփական հետագիծը»: Րաֆֆի Հհովհաննիսյանն առաջարկել է՝ հիմնվելով մարտի 1-ի փաստահավաք խմբի բացահայտած ապացույցների կրկնական փորձաքննության վրա եւ միջազգային մասնագետների հսկողությամբ բացահայտել Մարտի 1-ի հանցագործության կազմակերպիչներին եւ իրականացնողներին, նրանց դեմ կիրառել միջազգային պատժամիջոցներ: Քանի որ <<հանցավոր ու կոռումպացված ռեժիմը երբեք չի խոստովանի կամ չի պատժի ինքն իր կողմից գործած բռնությունները, հետեւաբար պետք չէ ունենալ որեւէ օրինական սպասելիք>>: <<Եվ քանի որ Եվրոպական հանրության արժեքների ներկայացուցչությունը ժողովրդավարություն եւ քաղաքացիական եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող հաստատություն է>>, ուստի «պտք է  շտկի իր սեփական հետագիծը:Հետաքրքիր է, ի՞նչ երեսով է Րաֆֆի Հհովհաննիսյանը նման կոչով դիմում, երբ շտկվելու կարիք նախեւառաջ իր ղեկավարած ուժը եւ առհասարակ հայաստանյան ընդդիմությունն ունի, որի քայլերը վաղուց արդեն զուրկ են որեւէ տրամաբանությունից: Ընդամենը մեկ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը տրվելով այսրոպեական շահին, չցանկանալով ետ ընկնել դեպ իշխանություն ընթացք վերցրած գնացքից, կցվել էր ԵՏՄ-ի անդամակցության ջատագով ուժերի վագոնին ու այդ առիթով հրապարակում ուրախ-զվարթ հանրահավաքներ էր անցկացնում՝ մոռանալով իր հռչակած արեւմտամետ գաղափարախոսությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Նոր Հայաստանի անունից նամակը մատնում է, որ շարժման նախաձեռնողներն անգամ համոզված են, որ արդյունքի չեն հասնի, որ ամեն շաբաթ   իշխանափոխության լոկ սպառնալիքներով իշխանափոխոթյան չեն հասնի, եւ ապավինում են  <<դրսից տղա բերելու>> տարբերակին: Ի հեճուկս ընդդիմության տարիներ շարունակ կրկնվող ելույթների,  հայտարարությունների ու անփոփոխ <<գործողությունների>>,  ութը տարի անց իշխանությունը հանդես եկավ բոլորովին կերպարանափոխված: Իշխանության սպասարկու ոստիկանության աշխատակիցները, որոնք ուղեկցում էին քայլերթը, ծաղիկները ձեռքներին էին շարժվում դեպի Մյասնիկյանի արձան՝ իշխանության մարդասիրության պատրանք ստեղծելով եւ տպավորություն, թե իշխանությունն էլ է ցավում կատարվածի համար… Անի Սահակյան  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am