Իմ Հոր Տունն է, ի՞նչ իրավունքով եք հանում

Եկեղեցին պետության շենքը չէ։ Եկեղեցին իշխանության սենյակներից մեկը չէ։ Եկեղեցին որևէ պաշտոնյայի «աշխատանքային տարածքը» չէ։
Եկեղեցին Տուն է։ Մեր Հոր Տունը։

Այն Տունը, որտեղ մարդը կանգնում է ոչ թե որպես սուբյեկտ կամ ընտրող, այլ՝ որպես զավակ։ Իսկ Հոր Տանը բոլոր զավակներն են հավասար՝ անկախ նրանից, թե նրանց մեջ ով ինչ պաշտոն է զբաղեցնում։

Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքն էլ այդ Տան զավակ է (պնդում, որի իսկությանը շատերը չեն հավատում), ապա նա պիտի այդ դռները անցներ նույն խոնարհությամբ՝ առանց ուժայինների, առանց անվտանգության ստվերի, առանց պետական ցնցուղի։

Բայց նա մտավ այլ կերպ։ Նա մտավ խնկի բույրը փոխարինած ոստիկանական համազգեստներով։ Աղոթքի լռությունը խախտեց օրենքից հեռու իր  ձեռքերով։ Մոմի շողերի կողքին ներխուժեց ուժի ցուցադրությունը։ 
Հարց է ծագում․ 

Իսկ այդ Տանը ո՞վ է որոշում, թե ով ինչ պիտի ասի, որ անունը պետք է շշուկով, որը՝ բարձրաձայն արտասանի։
Փաշինյանը փորձեց այդ հարցի պատասխանը գրել ինքն իրենով։

Եվ հենց այստեղ էր, որ խախտվեց Հոր Տան սահմանը։ Որովհետև եթե սա մեր Հոր Տունն է, ապա ոչ ոք իրավունք չունի այնտեղ զավակ դուրս անել՝ առանց պատճառ, առանց օրենք, առանց ամոթ։

Մանավանդ այն մարդը, ում համար այդ Տան դռները տարիներով բաց էին, բայց նա ներս չէր մտնում։
Զավակի համար Հոր անունը շշնջալը աղոթք է, բարձրաձայնելը՝ վկայություն։

Արգելելը՝ արդեն բռնի յուրացում է։ Սեփականացումն այն բանի, ինչը երբեք չի կարող պատկանել որևէ  իշխանավորի։
Եվ եթե այդ Տանը ինչ-որ մեկին իրավամբ կարող են դուրս հանել, ապա այդ իրավունքը միայն Վանատուրն ունի։ Վանատուրը հին հայկական դիցարանից է՝ Տան, օջախի, հյուրի ու սրբավայրի պաշտպան Աստվածը։ Նա էր Տան Տերը՝ տան ու սրբավայրը հարգանքով պահելու խորհրդանիշը։ Նրանք, ովքեր այսօր իրենց թույլ են տալիս մարդկանց դուրս հանել Հոր Տնից, ոչ Տան տեր են, ոչ էլ Տան խորհրդի կրող։

Նիկոլ Փաշինյանն այդ Տանը նույնն է, ինչ յուրաքանչյուր հայ՝ ոչ ավելի, ոչ պակաս։
Եվ նա չի կարող այնտեղ թելադրել այն, ինչ նրան քաղաքականապես կամ անձնապես ձեռնտու է։ Որովհետև այդ Տունը քաղաքական հարմարության վայր չէ։

Այդ Տունը դարերի կապն է, որտեղ հայն ապրում է իր ինքնությամբ ու պատմությամբ։ 
Հիշեցնենք՝ հենց այդ Տանը Վեհափառի անունը բարձրաձայնած Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին դուրս են հանել ու տարել ոստիկանական մեքենայով։

Չի ներկայացվել ոչ իրավական հիմք, ոչ պատճառաբանություն՝ միայն ուժի կիրառված խոսք։
Եվ այդ ամենից հետո հարցը մնում է նույնը ու չի կորցնում իր կշիռը․
Իմ Հոր Տունն է։ Ի՞նչ իրավունքով եք հանում։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am