Չընկրկել և ավելի մեծ թափով շարունակել ահաբեկչական գաղութատիրությունից ազատագրվելու պայքարը. Ժիրայր Սեֆիլյանի կոչը

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այն ներկայացնում ենք ստորև. Սերժ Սարգսյանի գլխավորած ռուսահպատակ ցեղասպան գաղութային վարչակազմը հերթական գրոհն է ձեռնարկել մեր ժողովրդի, հատկապես՝ ազատատենչ երիտասարդության վրա՝ նպատակ ունենալով կանխել ու խափանել ազգային-հոգեբանական զարթոնքը և օրորոցի մեջ խեղդել հասունացող ազգային-ազատագրական պոռթկումն ու ցասումը։ Ռուսաստանակենտրոն գաղութային համակարգը, որն իրականում ահաբեկչական կազմակերպություն է, քանի որ նրա կառավարման հիմնական մեթոդներից մեկն արդիականացված ստալինական ահաբեկչությունն է (մյուս երկուսն են՝ կոռուպցիան և մոլորեցումը), փորձում է դիրքավորվել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային հովանոցի տակ և ՀՀ ԱԱԾ կոչվող իր գավառական ստորաբաժանման միջոցով (ինչի վկայություններից է նաև այդ կառույցի ծնունդը տխրահռչակ չեկայի ստեղծման օրը՝ դեկտեմբերի 20-ին, նշելը) իբրև թե ամերիկահայ շրջանակներից ծագած ահաբեկչական սպառնալիք բացահայտելու ու դրա դեմ պայքար ծավալելու անվան տակ ձգտում է լուծել մի շարք խնդիրներ, այդ թվում․ ա) ընդհանրապես՝ համատարած վախ սերմանել ազատախոս հայության շրջանում, բ) մասնավորապես՝ վախեցնել, լռեցնել և ապագաղութացման ազատագրական պայքարից հեռու պահել արտերկրահայությանը, հատկապես՝ ակտիվ և մեծաքանակ ամերիկահայությանը, գ) հետապնդվող գործի առիթով բանտարկությամբ և հալածանքի այլ ձևերով սպառնալ և ահաբեկել Հայաստանում բնակվող համարձակ երիտասարդությանը և, այդպիսով, խափանել նրանց մասնակցությունը պայքարին, դ) օգտագործելով այն հանգամանքը, որ հետապնդվող գործով թիրախավորված ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանը մեր համակիրն է և սոցցանցերում նրա տարածած գաղափարներին հավանություն տվածների մեջ կան Սասնա Ծռերի աջակիցներ, մեկ անգամ ևս փորձել մեզ ներկայացնել որպես ահաբեկիչ՝ դրանով նաև կամենալով քողարկել իր ցեղասպան ու ահաբեկիչ լինելու հանգամանքը, ե) հերթական անգամ հայերին օգտագործել ռուսական շահերի համար և ցույց տալ, թե իբր ԱՄՆ-ն ահաբեկչություն արտահանող պետություն է։ Վերը նշվածը հաշվի առնելով, Հայրենիքում և արտերկրում բնակվող մեր ժողովրդին, առաջին հերթին՝ ազատատենչ երիտասարդներին, կոչ եմ անում․ ա) նկատի ունենալ, որ ցեղասպան ահաբեկիչների և ահաբեկչական գաղութատիրության դեմ արդարացված և անհրաժեշտ են պայքարի բոլոր, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու, մեթոդները, բ) անտեսել ռուսաստանակենտրոն գաղութային համակարգի և նրա գավառական ստորաբաժանում ՀՀ ԱԱԾ-ի սպառնալի ջղաձգումները և նոր թափով շարունակել ազատ խոսքն ու ազատագրական պայքարի նպատակով ինքնակազմակերպվելու գործողությունները՝ հետզհետե կոշտացնելով մարտավարությունը և հարստացնելով պայքարի զինանոցը, գ) ամեն կերպով զորակցել և քաջալերել Ռոբերտ Քուրքյանին և ահաբեկչական գաղութային համակարգի թիրախում հայտնված այլ առաջամարտիկներին։ Անձամբ Ռոբերտ Քուրքյանին և նրա նման համարձակ ու նախաձեռնող երիտասարդներին կոչ եմ անում անսասան մնալ և բարձր պահել պայքարի դրոշը, նկատի ունենալով, որ ահաբեկչական համակարգն առաջին հերթին ձգտելու է ընկճել առաջամարտիկներին և այդպիսով հոգեբանորեն կոտրել մնացածին։ Իսկ ահաբեկչական ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը և իր հրոսակախումբը չարաչար սխալվում են, եթե հույս են տածում, թե հայության և մարդկայնության դեմ կատարած իրենց ոճրագործությունների համար անպատիժ են մնալու և խուսափելու են ազգի դատաստանից։ Այս պահի մեր գլխավոր խնդիրն է՝ ոչ մի թիզ չզիջե՛լ ազատագրական պայքարի ազգային-հոգեբանական տիրույթում, որտեղ մենք կոտրել ենք հակառակորդի դիմադրությունն ու շոշափելի առավելության հասել, և զարգացնել ձեռք բերած հաջողությունը։ Մե՛նք ենք տերը մեր երկրի։ 23 դեկտեմբերի 2017թ․, Արմավիր ՔԿՀ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am