Ինչպես հրեաները

Որքան էլ ցավալի է, բայց քաղաքական ուժերը իրար դեմ պայքար են սկսել մարտի 1-ի սեփականության իրավունքի հարցի համար: Այս հարցում հրեաների սինդրոմով է աչքի ընկնում ՀԱԿ-ը, ի հրեաներն առաջինն են աշխարհին հայտնել հայերի զանգվածային ջարդերի մասին, բայց մինչև օրս չեն ընդունել, որ դա հոլոքոստ է : Նրանք սեփականաշնորհել են «հոլոքոստ» բառը եւ մինչ օրս համարում են, որ իրենց նկատմամբ է ամենաանմարդկային վերաբերմունքը դրսեւորել: ՀԱԿ-ն էլ կարծում է, որ Մարտի 1-ի հետ կապված հենց ինքն է որոշող:Այսօր Ազատության հրապարակում մարտյան դեպքերի հիշատակի միասնական հանրահավաք է տեղի ունենալու եւ երեկոյան հրապարակի հարթակում կանգնելու են ընդդիմադիր մի շարք ուժերի ներկայացուցիչներ՝ Ժառանգություն, Քաղաքացիական պայմանագիր, «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժում, ՀԱԿ եւ այլն: Իսկզբանե դժվար կայացավ համաձայնություն, որպեսզի մարտի 1-ի հանրահավաքը լինի միասնական: ՀԱԿ ներկայացուցիչների հայտարարություններից երեւում էր, որ նրանք ոչ մի կերպ չեն ուզում, որ «Նոր Հայաստանը» միասնական հանրահավաք նախաձեռնի։ Հետո էլ պարզվեց, որ հանրահավաքին ելույթներ չեն լինելու, կլինի միայն հայտարարություն, մինչդեռ որոշ ուժեր եւ մասնավորապես ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը ցանկություն են հայտնել խոսք ասելու:ՔՊ վարչության անդամ, խոսնակ Ալեն Սիմոնյանը այս առիթով «Հրապարակ» օրաթերթին անձնական կարծիք է հայտնել, թե «հատուկ» է արվել, որպեսզի Փաշինյանը ելույթ չունենա, նա հայտնել է նաեւ, որ սկզբում չի եղել նման պայման, սակայն ՀԱԿ-ի եւ «Նոր Հայաստանի» քննարկումներից հետո նման որոշում է ընդունվել: 2008-ին Փաշինյանը այն քչերից էր, որ մինչեւ վերջ մնաց փողոցում ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, որը փակվել էր սեփական առանձնատանը: Նկատի ունենալով ՀԱԿ-Փաշինյան խորացող հակամարտություն, կարելի է ենթադրել, որ Փաշինյանի ելույթը հաճելի չէր լինելու ՀԱԿ-ի համար: Այս խոսակցությունները չշրջանցեցին նաեւ ՀԱԿ-ում, Արեն Մանուկյանը, պատգամավոր Արամ Մանուկյանի որդին Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել, մանրամասն շարադրելովմ որ սկզբում ՀԱԿ-ն է հանրահավաք անցնկացնելու հայտ ու թույլտվություն ստացել , հետո՝ Նոր Հայաստանը՝ նույն օրը, նույն ժամին, նկատելով.«Քաղաքապետարանը վերջիններիս պարտավոր էր այլընտրանքային տեղ առաջարկել, քանի որ արդեն արտոնված միջոցառում կար Ազատության հրապարակում»։ Ստեղծված իրավիճակում երկու ուժերը հանդիպում են ու որոշում, թե ինչ են անելու։ «Երկուսի օրակարգն էլ, հռետորաբանությունն էլ, հետագա քայլերն էլ լրիվ տարբեր են, ու կամ իրար խանգարելու էին, կամ պետք էր ընդհանուր տարբերակ մտածել։ Որոշվում է, որ կկազմակերպվի ընդհանուր երթ, հանրահավաքի փոխարեն կլինի բացման խոսք, լռության րոպե, ընդհանուր հայտարարության ընթերցում, որին կարող են մյուս քաղաքական ուժերն էլ միանան» գրում է Արեն Մանուկյանը, տեղեկացնելով, որ ՔՊ-ի հետ հանդիպում չի եղել: Անշուշտ, որեւէ ուժ իրեն բարոյական իրավունք չպետք է վերապահի Մարտի 1-ի հանրահավաքի հարթակը վերածել քաղաքական ամբիոնի , ինչպես նաեւ անթույլատրելի է, որ մի ուժ սեփականության իրավունքով պետք է որոշի, թե այդ օրը ով ինչ պետք է անի, ինչպես իրեն պահի, ելույթ ունենա, թե չունենա, ի վերջո, յուրաքանչյուրն ազատ արտահայտվելու սահմանադրական իրավունք ունի եւ թող հանրությունը դատի որեւէ մեկի խոսքի արժեքը կամ հակառակը: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am