Ստորացուցիչ է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորացուցիչ է անվանել երկրում աղքատության ցուցանիշը: Այս մասին նա հայտնել է «Единая Россия» կուսակցության նիստին, գրում է Life.ru-ն: «Մեզ, անշուշտ, պետք է շարունակել աշխատել և նվազեցնել աղքատությունը, դրա մակարդակը և մասսայականությունը, մասշտաբը, որը սպառնալիք է ներկայացնում մեր հանրության կայունության և միասնության համար»,- նշել է պետության ղեկավարը: Պուտինն ընդգծել է, որ այսպիսի իրավիճակը «պարզապես ստորացնում է մարդկանց»:
