Սոբչակն ուզում է Ռուսաստանը խորհրդարանական երկիր դարձնել
Ռուսաստանի նախագահության թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտնած հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ցանկանում է վերափոխել երկրի ծայրահեղ անհանդուրժողական հասարակությունը և քաղաքական համակարգը դարձնել առավել բաց և Ռուսաստանը դարձնել խորհրդարանական երկիր: 36-ամյա Սոբչակն իրեն ներկայացնում է իբրև «բոլորին դեմ հանդես եկող թեկնածու»: Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ «Ռուսաստանն այլևս չի կարող լինել նախագահական երկիր։ Միայն բազմակուսակցական, ազատ ընտրված խորհրդարանը կարող է որոշել երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, կառավարություն նշանակել, դաշնային սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորել»,-ասել է Սոբչակը համագումարի ժամանակ։
