Սաակաշվիլիին ազատ արձակած դատավորի դեմ գործ են բացել
Կիևի Պեչերսկու շրջանի դատարանի դատավոր Լարիսա Ցոկոլի նկատմամբ կարգապահական գործ է բացվել: Նա «Նոր ուժերի շարժման» առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի խափանման միջոցը չէր ընտրել: Այս մասին գրում է Life.ru-ն: «Քաղաքացի Պիկալովը պնդում է, որ Ցոկոլի վարքը սխալ է եղել, երբ նա դիտարկել է նրա բողոքի գործը՝ ոստիկանության անգործության մասին»,- նշվում է դատական մարմնի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին դեկտեմբերի 8-ին ձերբակալել էին: Դեկտեմբերի 11-ին նրան հրաժարվել էին կալանավորել և ազատ էին արձակել:
