Բաքուն «մատ է թափ» տալիս Փաշինյանի վրա՝ ինչու՞ էիք հրավիրել Արցախի սրբազանին

Այն, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը Նիկոլ Փաշինյանի հետ ուրացյալ եպիսկոպոսների հայտնի հանդիպման մասնակիցներից մեկն էր և որը խոնարհվելով սեղմեց Արցախը, մեր սրբազան այդ եզերքն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնած վարչապետի ձեռքը՝ փաստորեն հարգանքի և պատվի արժանացնելով նրան, ավելին՝ չընդդիմանալով նրա այս ապազգային քայլի դեմ, թե՛ ցավ է և թե՛ ստորացում:

Եթե հայության, հատկապես՝ արցախահայության շրջանում այս դիպվածը մեծ ու արդարացի վրդովմունքի ալիք է բարձրացրել, ապա, պարզվում է, Բաքվում ևս բուռն են արձագանքել փաստին, որ հայտնի «ուրացման շքերթին» ներկա է եղել Վրթանես սրբազանը:  Ադրբեջանական իշխանամերձ «Մինվալ Պոլիտիկա»-ն, նույնիսկ, առանձին հոդված է հրապարակել այդ կապակացությամբ՝ «Փաշինյանի քայլը, որը Բաքուն չի կարող անտեսել» վերտառությամբ:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը ընթանում է համակարգված, հետևողականորեն և, ամենակարևորը՝ առանց որևէ արտաքին միջամտության: Կողմերը սկսել են լսել միմյանց. իրադարձություններն ու հայտարարությունները դառնում են հետևողական՝ բարիդրացիության և փոխըմբռնման նկատմամբ հստակ հանձնառությամբ: Ավելին, խաղաղության համաձայնագրերի իրականացման ընդհանուր գործընթացին միացել է ոչ պակաս կարևոր բաղադրիչ՝ հանրային դիվանագիտությունը:

Կարծես թե ամեն ինչ ընթանում է սահուն, կարգուկանոնով և ազնիվ, բայց մյուս կողմից, սողոսկում է մի «բայց»... և, ինչպես միշտ, հայկական...Անցյալ օրը հայկական լրատվամիջոցները լի են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հոգևորականության ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրություններով: Վարչապետի հրավերն ընդունած ութ հոգևորականների թվում էր նաև «Արցախյան թեմի» առաջնորդը:

Չնայած Հայաստանի ղեկավարության փորձերին՝ Գարեգին կաթողիկոսի գլխավորությամբ ռևանշիստ քահանաներին տարածաշրջանում հետպատերազմյան խաղաղ համակեցության ամբողջական էությունը փոխանցելու, երբեմն տեղի են ունենում երևույթներ, որոնք որևէ տրամաբանական բացատրություն չունեն»,-նշված է հոդվածում, որտեղ, չգիտես ինչու, որոշել են «դասեր տալ» թե՛ Հայաստանին, թե՛ Փաշինյանին և թե՛ հայ հոգևորականությանը:

«Հայ հոգևորականները, որոնք պետք է ձևավորեն մարդկանց աշխարհայացքն ու արժեքային համակարգը՝ միավորելու և կայունությունը խթանելու համար, քարոզում են բռնություն և ռազմական գործողությունների վերսկսում՝ Հայաստանի համար հայտնի հետևանքներով, խախտելով եկեղեցու հիմնարար սկզբունքները։ Փաշինյանն ինքն է սնուցում նրանց սին հույսերը։ Նայելով Վովաևիչի կողմից հրավիրված հոգևորականներին՝ ողջամիտ հարց է առաջանում. ինչո՞ւ է նրանց մեջ «արցախցի» քահանան»,-գրում է ալիևյան ռեժիմի հայտնի «խոսափողը»:

Ըստ հոդվածագրի, «Հայաստանի կառավարության ղեկավարի այս մանևրը, որը հստակորեն ենթադրում է որոշակի մտքեր, մեղմ ասած, աբսուրդային է թվում։ Ինչպե՞ս կարող է Բաքուն վստահել Հայաստանի ղեկավարությանը, եթե այսպես կոչված Արցախի հանրապետության եկեղեցու ղեկավարը ներկա է գտնվում այս «խաղաղասեր» հանրապետության վարչապետի աշխատասենյակում»:

«Վարչապետը սեղմում է եպիսկոպոս Վրթանեսի ձեռքը, խոնարհվում նրա առջև, իսկ նրա անունն առկա է վարչապետի հրավիրված հյուրերի ցուցակում. այստեղ սխալ կամ թյուրիմացություն չկա: Այսպիսով, ի՞նչ է ենթադրում Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելը, եթե Փաշինյանը նման հարգանք է ցուցաբերում անջատողական շարժման ներկայացուցչի նկատմամբ»,-շարունակում է հոխորտալից տոնով հարցապնդել պարբերականի հեղինակը:

«Ինչի՞ համար է արվում այս քայլը. կամ Փաշինյանը, կրկին Եկեղեցուց վախենալով և ընտրություններից առաջ իր ընտրազանգվածի մի մասը կորցնելու սպառնալիքով, դիմում է նման հարկադրված հարձակման, կամ չի հասկանում, որ նման վճռորոշ պահին նման գործողությունները կարող են հակառակ արդյունք տալ ոչ միայն Բաքվում, այլև հենց Հայաստանում»,-եզրակացնում է ալիևյան հայատյաց ռեժիմի «խոսափողը»:

Եվ որպես վերջաբան, Բաքվից «մատ են թափ տալիս» մեր անիքնասեր ու հոգեզուրկ ղեկավար վրա. «Պարոն Փաշինյան, Ձեր բարի կամքի առատաձեռն ժեստը նույնպես չգնահատվեց Հայաստանում... Անհրաժեշտ չէր էժանագին հնարքներ, որոնք ակնարկում էին որևէ հաշվարկված քաղաքական քայլի մասին: Եկեք ավելի լավը լինենք՝ առանց անջատողական հոգևորականների հետ «սիրախաղ» անելու»:

Փաշինյանն այս մասին, վստահաբար, լավ գիտե: Ի վերջո՝ հակաեկեղեցական այս քստմնելի արշավի նախաձեռնողը հենց Ադրբեջանն է՝ իր ողջ «գունապնակով», քաղաքական, փորձագիտական և տեղեկատվական: Այնպես որ, հերթական նախատինքը Բաքվից ավելի շուտ պլանավորված բեմականացման հերթական արարն է: 


Արա Ալոյան

hraparak.am

դիտվել է 743 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am