Ռամզան Կադիրովի պատասխանը Instagram-ին
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է հանրապետությունում նոր սոցցանց ստեղծելու մասին՝ Instagram-ում և Facebook-ում իր էջերի արգելափակումից հետո: Այս մասին նա գրել է Telegram-ում՝ նշելով, որ ինքը կշարունակի օգտվել մյուս սոցցանցերից: «Ինքս վաղուց մտածել եմ այս սոցցանցը լքելու մասին: Չարժե տխրել. մենք կշարունակենք շփվել ВКонтакте-ում, Twitter-ում, Telegram-ում», - գրել է նա: Այսօր Կադիրովի էջերն Instagram-ում և Facebook–ում անհասանելի են դարձել:
