Թրամփը Ուկրաինային հակատանկային համակարգեր կմատակարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հավանություն տալ Ուկրաինային հակատանկային հրթիռներ վաճառելու նախագծին, հայտնում է ABC հեռուստաընկերությունը: Նշվում է, որ 47 միլիոն դոլարի գործարքի շրջանակում ԱՄՆ-ն կարող է Կիևին 210 հակատանկային հրթիռ և 35 արձակման սարք մատակարարել: Հեռուստաընկերության աղբյուրները նշում են, որ խոսքը Javelin հակատանկային համակարգերի մասին է:
