Եկեղեցին չպետք է մտնի իշխանության կեղտոտ խաղի մեջ

Պետություն–եկեղեցի սահմանները մշուշվել են։  Քաղաքական իշխանությունը ներգրավվել է Եկեղեցու ներքին կարգապահական հարցերի մեջ։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքական իշխանությունն իր բոլոր կառույցներով  վստահության խոր ճգնաժամի մեջ է , պիտի ընդունել,  որ  երկիրը հայտնվել է խիստ վտանգավոր խաչմերուկում։ Հանրությունը չի վստահում քաղաքական իշխանությանը և նրա յուրաքանչուր քայլ դիտարկում է որպես պառակտիչ գործողություն։ Իսկ դա հանգեցնելու է մոտավորապես այն վիճակին, երբ հակառակորդը խախտում է սահմանները։

Կոնկրետ այս դեպքում քաղաքական  իշխանությունը հանրության աչքում եկեղեցու սահմանը խախտող ուժ է։ Եվ զարմանալ պետք չէ, երբ այս կամ այն կողմից հնչում են հայտարարություններ, որ պետք է կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին ու հավաքվում են Էջմիածնում։ Սա հոգևոր մարդկանց տարածքն է,  եթե կարելի է այսպես արտահայտվել՝ նրանց օրորոցը, նրանց ծնողների սեփականությունը, իրենց հանգստությունն ու անվտանգությունը։ Իշխանությունը փորձում է իր ներխուժումը կապել այնտեղ ծառայող մարդկանց վարքի կանոններով, բայց հանրության մեջ իշխանությունն  ունի այնպիսի խորը  վստահության ճգնաժամ, որ նման քայլերը կարող են վերածվել բախումների։ Այնպիսի բախումների, ինչպիսիք լինում են պատերազմի ժամանակ, երբ հակառակորդը խախտում է սահմանը։

Հասարակության համար սա մեծ վտանգ է, որովհետև երկու շատ տարբեր համակարգեր՝ քաղաքականն ու հոգեւորը, խառնվում են իրար։ Հոգեւոր հարցերը, որոնք պահանջում են եկեղեցական ինստիտուցիոնալ լուծում ու գաղտնիություն, դարձել են պետական–քաղաքական դաշտի մաս։ Եկեղեցին չի կարող և չպետք է մտնի իշխանության կեղտոտ խաղի մեջ։ Հենց մտավ խաղի մեջ, պարտությունն անխուսափելի է։ Եթե իշխանության հորձանքը միշտ գրոհող է, ապա Եկեղեցու ուժն այն չէ, որ պատասխան գրոհ սկսի։ Նրա ուժը հենց հակառակն է․ մնալ առանց շտապողականության, առանց վախի, առանց թատերական հակազդեցության, որպեսզի հանրությունը տեսնի ոչ թե երկու կողմերի բախում, այլ պահվածքի տարբերություն։ Եկեղեցին նման պայմաններում կարևոր քայլ  պիտի անի՝ չդառնալ իշխանության համար ճակատ։ Ինքը առանձին իշխանություն է՝ իր կանոնական ինքնավարությամբ և պետք է գործի դրա սահմաններում։ Քաղաքական իշխանությունը կարող է գրոհել, կարող է մեղադրել, կարող է կրկնել իր մեթոդները, բայց չի կարող ներս մտնել Եկեղեցու դաշտ։ Հենց դա է պատճառը, որ նա Եկեղեցուն է փորձում մտցնել քաղաքական դաշտ, որը նրա տարածքը չէ։ Դուրս հանել իր Տնից, ու հարցերը լուծել դրսում։

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am