«Հրապարակ». Փաշինյանը գոհ է Վայոց Ձորի պատարագից

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած թե՛ Հովհաննավանքում, թե՛ Թալինում և Արարատում պատարագների մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, քան Վայոց Ձորի Խաչիկ համայնքում, սակայն կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես գոհ է Վայոց Ձորի պատարագից: Եվ հիացած է դրա գլխավոր կազմակերպիչ Վահագն Արսենյանով` Վայոց Ձորի մարզպետով: Ասում են` իր գոհունակությունը չի էլ թաքցրել։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց Ձորում էր, որ առաջին անգամ ՀԱԵ թեմի առաջնորդ մասնակցեց՝ ի դեմս Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի:

Եկեղեցի-իշխանություն հակամարտությունում սա Փաշինյանը համարում է լուրջ հաղթանակ, և հենց այդ պատարագից հետո «օվերտոնի պատուհանը բացվեց», ու այլ սրբազաններ էլ սկսեցին մտածել ճամբարափոխության մասին, և անգամ Վեհափառին ամեն ինչով երախտապարտ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը գնաց պառակտիչ պատարագին մասնակցելու։

Իսկ Վայոց Ձորի թեմի առաջնորդին պատարագին բերելու հարցում, ասում են, որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը, որը «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական հայտնի օլիգարխ, Սերժ Սարգսյանի վաղեմի մտերիմ Աշոտ Արսենյանի որդին է: 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսենյանները Վայոց Ձորում դեռ հյուրընկալում էին Սերժ Սարգսյանին, և կրտսեր Արսենյանն անգամ ներկա էր քարոզարշավին։ Ուշագրավ է, որ Մասյացոտնի առաջնորդն էլ է որոշակիորեն կապված ՀՀԿ-ի հետ, նա Մասիսի կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մտերիմն է և մեծապես նրան է պարտական թեմի առաջնորդ դառնալու համար»։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am