Բոլորս պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին, տեռորին, հոգեբանական ճնշումներին. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Լրիվ հասկանում եմ ՔՊ- ական խմբակի տվայտանքները` ոչ մեկը չի սիրում քննադատություն, բայց խելացի, գրագետ մարդիկ կարողանում են լսել իրենց ուղղված քննադատությունը և դրանից հետևություններ անել, այլ ոչ թե քննադատողի հասցեին շան պես հաչալ կամ կատվի պես մլավել, կամ էլ բերդ գցել…

Այնպես որ ուժ գտեք ձեր մեջ լսելու. Եթե ՔՊ-ական իշխանության տարիներին արձանագրված ձախողումների ու կորուստների անվերջանալի շղթայից գեթ մեկ փաստ լիներ իրական:

Ասենք, միայն պատերազմի պարտությունն ու զոհերը, կամ միայն Արցախի հանձնումը, կամ միայն խոսքի համար մարդկանց կալանավորելը, կամ միայն Եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը, կամ միայն ԱՆԻՖ- ի խայտառակ վատնումները, կամ ՀԷՑ-ը խլելու պատմությունը, կամ Սև լճի ու Ջերմուկի հողերի գրավումը (ցանկը դուք շարունակեք)…թվարկվածից գեթ մեկ փաստ բավարար կլիներ, որ տվյալ իշխանությանը փոխելը լիներ արդար ու արդարացված:

Այս շարքից գեթ մեկ փաստ բավական կլիներ, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում իշխանությունը հրաժարական տար, ներողություն խնդրեր ու հեռանար…

Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում. սրանք ոչ միայն միտք չունեն հեռանալու, այլև ամեն ինչ անում են, որ մնան, պատրաստվում են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի քայլերը ձեռնարկել դրա համար և դեռ մեղադրում են բոլոր նրանց, ովքեր իրենց հեռացումն են ուզում:
Իսկ ի՞նչ ենք անում մենք` բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ սրանց հատկացված լիմիտը սպառվել է, վատնել են հանրային վստահության ռեսուրսը և պետք է հեռանան, քանզի իրենց մնալը հղի է աղետալի հետևանքներով մեր երկրի ու մեր ժողովրդի համար:

Ի՞նչ պետք է անենք մենք.

– աջակցենք ընդդիմադիր ուժերին, օգնենք, որ նրանք հավատան իրենց ուժերին, գրագետ գործեն, միավորվեն, գոնե մի քանի խոշոր միավոր կազմեն` մի կողմ դնելով ճղճիմ տարաձայնությունները, նոր շարժում սկսեն, փողոց դուրս գան, շփվեն մարդկանց հետ, պայքարեն քաղբանտարկյալների ազատության համար

– աջակցենք մեր կողքին ապրող շարքային մարդկանց, որ հավատան փոփոխություններին, թևաթափ չլինեն, ճիշտ կողմնորոշվեն ընդդիմադիրների դաշտում և ընտրությունների ժամանակ էլ իրենց ձայնը չտան իշխանական արբանյակներին ու ձայն փոշիացնողներին

– վերջապես` բոլորս պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին, տեռորին, հոգեբանական ճնշումներին, ուժի ցուցադրության և միջազգային աջակցության կեղծ տեսարաններին…

 

Հ.Գ.

Նկարում 2022 թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքն է Ստեփանակերտում: Էս բոլոր մարդկանց ու կորսված դրախտավայր երկրի մեղքը կրող իշխանությունը պետք է հեռանա»:

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Այո, ճիշտ եք կարդում...Չստեղծված հիմնադրամ, արդեն հավաքվող կադրեր… . Անուշ Պողոսյան Գորիսում հարկային ճնշում, «88»-ի ստվեր և հարկադրված վաճառքներ. AntiCor Բոլորս պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին, տեռորին, հոգեբանական ճնշումներին. Արմինե Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում Ոստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները․ լրագրող Սպայի ուսադիրները ամրագրում են սեփական խղճի և Հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության չափը Ինչ է կարծում Թրամփը Բաքու մեկնած անձինք իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու ՀՀ հասարակության անունից. քաղաքագետ Դիլիջանի անտառներում հրդեհաշիջմանը մասնակցում են 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ Հավատքի կորստից հետո որպես հետեւանք գալիս է նաև հայրենիքի կորուստը․ Հայր Շնորհք Պալոյան Իսրայելից պահանջում են փակել Թուրքիայի հյուպատոսությունները ԵԽ-ն քվեարկել է Ուկրաինայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերը խորացնելու օգտին «Հենց դադարեցինք երգել այս շարականը, մի շատ կարևոր քար հանած կլինենք ՀԱԵ հիմքից». Եղիշե քահանա Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ կրակը ուժգնորեն տարածվում է, հրդեհաշիջման աշխատանքները չեն տալիս իրենց արդյունքը․ Գառնիկ Դանիելյան Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Արցախի ներկայացուցչության շենքը ԼՂՀ կառավարությունից հետ վերցնելու մասին հայց է ընդունվել վարույթ Ճղճղ զոզո, հանգիստ տեղդ վեր ընկի... Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը Հայրենիքի նվիրյալ Դավիթ Առուշանյանը ամենաճակատագրական պահին նետվեց մարտական խնդիրը կատարելու Հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք ու հայրենազրկված․ Հակոբյան Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է. նա բարձրաձայնել էր ընտանեկան բռնության մասին Փաշինյանի միջոցառման համար պետբյուջեից վճարվել է 42 միլիոն 90 հազար դրամ. Պազվում է ՄՀՀ-ում տեղի ունեցած համաժողովը «ներկայացուցչական» բնույթ է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am