«Հենց դադարեցինք երգել այս շարականը, մի շատ կարևոր քար հանած կլինենք ՀԱԵ հիմքից». Եղիշե քահանա
Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց դադարեցինք երգել այս շարականը, մի շատ կարևոր քար հանած կլինենք Հայ Առաքելական եկեղեցու հիմքից։
***
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։
