Հավատքի կորստից հետո որպես հետեւանք գալիս է նաև հայրենիքի կորուստը․ Հայր Շնորհք Պալոյան
Եւ միայն ու միայն կրքերի դէմ անզիջում պայքարի շնորհիվ կարելի է ազատագրել միտքը, սիրտը, հոգեւոր զգացումները, հոգեւոր գիտակցութիւնը եւ կրոնական ինտուիցիան, որոնց շնորհիվ մարդն իրեն ոչ միայն նիւթական այլեւ աննիւթական, մետաֆիզիկ աշխարհի հետ հաղորդակից է զգում:
Շատ հայրեր խորհուրդ են տալիս ամէն անգամ արդեն ծանոթ աղոթքները կարդալ ասես առաջին անգամ ենք կարդում: Երանելի ճգնաւոր հայրերի համար աղոթքի իւրաքանչիւր բառը ասես նորովի էր ընկալւում` ոչ թէ ըստ ձեւի, այլ ըստ իր բովանդակութեան, որի շնորհիվ նրանց աղոթքները դառնում էին հոգեւոր նոր ստեղծագործութիւն:
Այսպիսի աղոթքի մէջ ներգործող Աստուծոյ շնորհը մաքրում, լուսաւորում եւ միաւորում է հոգին շնորհատըուի հետ` այնքանով որքանով մարդը պատրաստ եւ ընդունակ է դրան: Եւ քանի որ աղոթքը սերտորէն ագուցուած է մարդու ներքին պատերազմի եւ նրա ողջ կեանքի հետ` ինչպէս աղոթում ես, այնպէս էլ ապրում ես եւ հակառակը` ինչպէս ապրում ես, այնպէս էլ աղոթում ես: Մեր սերունդի աղետն ու ողբերգութիւնը կայեանում է ըստ էութեան ճշմարիտ աղոթք չունենալու, աղոթազուրկ լինելու մէջ:
Կորցնելով կամ չունենալով աղոթքը, կորցնում ենք ԱՅ հետ մեր կապը, կորցնում ենք մեր մէջ ՔՍին, իսկ սա իր հերթին թուլացնում է մարդու տեսկան հաւատքը, եւ սիրտը զուգահեռ շարունակում է կապուած մնալ կենցաղային նիւթապաշտութեան հետ: Ահա սա է իրական, այն խորքային ողբերգութիւնը, որից յետոյ որպէս յետեւանք գալիս է նաեւ հայրենիքի ֆիզկական սահմանների կորուստը: Զուր են տքնում պահապանները, եթէ Աստուած չի պահում քաղաքը: Հետեւութիւնները թողնում եմ ձեզ, սիրելիներ:
Հայր Շնորհք Պալոյան
