Մոուրինյոն Մխիթարյանին ընդգրկեց հայտացուցակում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակներում իրար դեմ հադես կգան «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լեսթերը»: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են,որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկա հանդիպման հայտացուցակում ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ըստ Manchester Evening News-ի Մխիթարյանը թիմի հետ երեկ մեկնել է մրցավայր: Նշենք,որ «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
