Սպայի ուսադիրները ամրագրում են սեփական խղճի և Հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության չափը
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Սպայի, առավել ևս բարձրաստիճան սպայի ուսադիրները տարբերանշում և ամրագրում են ոչ այնքան զինվորական կանոնադրությամբ նրան վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակը , որքան սեփական խղճի և Հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության չափը…
Լինել նախևառաջ սեփական խղճի. նոր միայն զինվորական կանոնադրության պահանջակատար,-սա է իրական սպայի հավատամքը… Իսկ մնացածը «տուն պահելու» նման բան է, որը շատ նման է ժամանակի հորիզոնում ծնվող ու մեռնող անարև մայրամուտի…»։
