Դիլիջանի անտառներում հրդեհաշիջմանը մասնակցում են 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ
Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները, հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից․
«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներում»։
