Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել
Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Աբու Դաբիում, հայտնում է Axios-ը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդիպմանը հանկարծակի ժամանել է պատվիրակություն Ուկրաինայից, որը գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ ԶՈՒ ԳՇ Գլխավոր (հետախուզական) վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը և ԳՀՀ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Ռուսաստանում այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել և չի մեկնաբանվել:
Նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի համաձայնեցման գործընթացում մնացել են «մի քանի նուրբ և անհաղթահարելի մանրամասներ, որոնք պետք է կարգավորվեն»:
