Արցախի ներկայացուցչության շենքը ԼՂՀ կառավարությունից հետ վերցնելու մասին հայց է ընդունվել վարույթ
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործով դատական նիստը։
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստի օր է նշանակվել՝ 2026 թվականի մայիսին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Վստահ եմ՝ այս դատական գործը նախընտրական շրջանում արցախցիների ակտիվությունը ճնշելու համար են օգտագործելու։ Որպես հակակշիռ՝ պահելու են, բայց չպետք է բացառել, որ հենց վաղն էլ նոր զարգացումներ լինեն»,- նշեց պետնախարարը։
