Հայրենիքի նվիրյալ Դավիթ Առուշանյանը ամենաճակատագրական պահին նետվեց մարտական խնդիրը կատարելու
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսօր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երկնային ծնունդն է:
Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են Դավիթի և Եռաբլուրի դերն ու նշանակությունը մեր պետական-հասարակական կյանքում, այցելում էին նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:
Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ, ով ամենաճակատագրական պահին առաջ նետվեց մարտական խնդիրը կատարելու և նահատակվեց:
Մինչև Եռաբլուրի դերը խորը գիտակցված չեղավ, մինչև հասարակությունն ամբողջապես չգիտակցի նահատակության խորհուրդն ու հայրենիքի պաշտպանի առաքելությունը, պետականության ընթացքն իր բնականոն հուն չի տեղափոխվի:
Փառք հայրենիքի պաշտպաններին,
հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր նվիրյալներին»։
