Հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք ու հայրենազրկված․ Հակոբյան

Պատմաբան, քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՄՆ նախագահ Թրամփի Ուկրաինայում պատերազմը կանգնացնելու ծրագիրը եվրոպական էլիտան ակնահյտորեն փորձում է տորպեդահարել:

Ամերիկյան վարչակազմը, փաստացի, փորձում է լուծել մաքսիմալ և մինիմալ խնդիր: Այս ծրագրով մաքսիմալ խնդիրը Ուկրաինան փրկելն է, որովհետև ճակատի փլուզումն ամիսների, եթե ոչ շաբաթների հարց է, և ամերիկացիները գիտեն՝ երբ ճակատը փլուզվեց, ռուսական բանակը Ուկրաինայի խորք է մխրճվելու այնպես, ինչպես տաք դանակը կմտնի կարագի մեջ: Մինիմալ ծրագիրն այն է, որ եթե չստացվի Ուկրաինան փրկել, Թրամփը՝ որպես խաղաղություն առաջարկած ու մերժված, պարզերես դուրս կգա:
Իրավիճակը վաղուց արդեն կապ չունի միջազգային իրավունքի, բարոյականության, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ընդհանրապես՝ այն ամենի հետ, ինչը կյանքի կարգախոս ու նպատակ էր հռչակել Եվրոպան:
Ժամանակակից եվրոպական էլիտաները ցանկանում են Թրամփի ծրագիրը խափանել ուկրաինացիների կյանքի գնով՝ խոստանալով Ուկրաինային, որ իրենց երկրների տարածքում փախստականի կարգավիճակ ունեցող ուկրաինացի տղամարդկանց կարտահանձնեն, որպեսզի Զելենսկին նրանց մսաղացի բերան ուղարկի: Նաև դրդում են Զելենսկուն կանանց զորահավաք անցկացնել: Այսինքն՝ Եվրոպան ցանկանում Ռուսաստանի դեմ պատերազմել մինչև վերջին ուկրաինացին:
Միաժամանակ, Նիկոլի բառամթերքով ասած եվրայոնջաները, դեմ լինելով Թրամփի ծրագրին, գլխավոր փաստարկ են բերում, թե արդար չէ, որ Ուկրաինան ոչինչ չստանա, իսկ Ռուսաստանն ամեն ինչ ստանա:
Պատկերացնու՞մ եք սրանց անբարոյականության խորությունը: Աչքների առաջ Արցախում էթնիկ զտում է եղել, ձայն չեն հանել ու համարել են արդար: Կարծես այդտեղ երբեք հայեր չեն ապրել, տուն-տեղ-գերեզման չեն ունեցել: Ավելին՝ Հայաստանի վարչապետի աթոռին օգնել են սոսնձնվել մի մալի, որին թոկը վզին գցած՝ քարշ են տվել Եվրոպա ու ասել՝ ստորագրի, որ Արցախն Ադրբեջան է: Ավելին՝ հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք արա, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք, թուրքի փալաս եք, գերիներ ունեք, հայրենազրկված եք, տարրական մարդկային, պետական ու ազգային արժանապատվությունից զրկված եք: Ծափ տվեք, կերեք, խմեք, քեֆ քաշեք…
Եվ, եթե այս ամենում մի անարդար բան կա, ապա դա այն է, որ ռուսական հրթիռներն իջնում են Կիևի, Օդեսայի, Խարկովի, Լվովի վրա: Արդարն այն կլիներ, որ դրանք իջնեին Փարիզի, Լոնդոնի, Բեռլինի ու Վարշավայի վրա: Հայ ժողովրդի ու Նիկոլի ռեժիմի միջև Նիկոլի ռեժիմն ընտրած մակրոնները պետք է իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է պատերազմն ու ինչ է հայրենազրկումը: Այ դա կլիներ արդար…»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ կրակը ուժգնորեն տարածվում է, հրդեհաշիջման աշխատանքները չեն տալիս իրենց արդյունքը․ Գառնիկ Դանիելյան Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Արցախի ներկայացուցչության շենքը ԼՂՀ կառավարությունից հետ վերցնելու մասին հայց է ընդունվել վարույթ Ճղճղ զոզո, հանգիստ տեղդ վեր ընկի... Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը Հայրենիքի նվիրյալ Դավիթ Առուշանյանը ամենաճակատագրական պահին նետվեց մարտական խնդիրը կատարելու Հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք ու հայրենազրկված․ Հակոբյան Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է. նա բարձրաձայնել էր ընտանեկան բռնության մասին Փաշինյանի միջոցառման համար պետբյուջեից վճարվել է 42 միլիոն 90 հազար դրամ. Պազվում է ՄՀՀ-ում տեղի ունեցած համաժողովը «ներկայացուցչական» բնույթ է ունեցել Ասելիք չունեմ․ Դանիել Սրբազանը հարցերը թողեց անպատասխան «Ինչքա՜ն միամիտ արցախցիներ եղան, ովքեր կուտը կերան և օգնեցին նիկոլին Արցախը հանձնել թուրքին. նույն ձևով ուզում է Եկեղեցին հանձնի թուրքին». Թերեզա Մխիթարյան Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ ԵՄ երկրները պետք է վերադարձնեն ՌԴ ակտիվները, եթե չեն ցանկանում պիտակավորվել որպես «եվրագnղեր». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ սահմանին ցանկապատ կառուցելիս թող Ֆինլանդիան չմոռանա նաև զուգարաններ կառուցել. Զախարովա ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին. Աբրահամ Սրբազան Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ․ խոսնակ Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ Հայաստանի տեղանունների համատարած шղճատումը Բաքվի վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է․ Վարդան Ոսկանյան Չի կարելի ուտող-ուրացող լինել. Տեր Մաղաքիա Լուվրի թանգարանի գոյության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել UFC-ում ոչ ոք չի ցանկանում, որ Ծառուկյանը դառնա չեմպիոն. UFC-ի նախկին չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am