Ասելիք չունեմ․ Դանիել Սրբազանը հարցերը թողեց անպատասխան
«Ասելիք չունեմ։ Աստծուն եմ հավատում և աղոթում եմ հայ ազգի , եկեղեցու խաղաղության համար։ Միայն այսքանը կասեմ»,- Մայր աթոռում Եպիսկոպոսաց ժողովից հետո լրագրողների հարցերին ի պատասխան այսպես արձագանքեց Դանիել Սրբազանը՝ այդպես էլ որևէ հարցի չպատասխանելով։
Հարցին, թե հասարակությունը կարծում է, որ եկեղեցու ներսում կա պառակտում կամ ի՞նչ է կարծում՝ Արշակ սրբազանի լիազորությունները պե՞տք է դադարեցվի, Դանիել սրբազանն անպատասխան թողնելով հարցերը հեռացավ։
