ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն
ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Ակտիվները Եվրոպայում են, ուստի եվրոպացիներն են, որ պետք է որոշեն», - նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է քննարկի, թե ինչ անել այդ ակտիվների հետ և ինչպես ապահովել եվրոպացիների անվտանգությունը։
«Այս քննարկումներից հետո մենք բոլորս միասին պետք է Ռուսաստանին պատմենք այս մասին», - ասել է Մակրոնը։
Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակից հանվել է Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին ռուսական սառեցված ակտիվներից, մոտավորապես՝ 100 միլիարդ դոլար հատկացնելու դրույթը։
Սկզբնական առաջարկը նախատեսում էր, որ ԱՄՆ-ն կստանա այդ ակտիվներից ստացված շահույթի 50%-ը, իսկ չօգտագործված սառեցված միջոցները կուղղվեն ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամ։
