Լուվրի թանգարանի գոյության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել
Փարիզում ձերբակալել են ևս մի անձի, որը կասկածվում է Լուվրի թանգարանի կողոպուտն իրականացրած խմբի անդամ լինելու մեջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Կողոպուտի երեք կասկածյալ արդեն իսկ ձերբակալվել էր:
Կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին: Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել են սկուտերներով։ Կողոպուտը տևել է 6-7 րոպե։ Ըստ ԶԼՄ-ների՝ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը, որոնցից երկուսն են մտել թանգարան:
