«Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որոնք հանգեցրել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ շուրջ 35 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցների չհայտարարագրմանը, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձը 2021 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ 2020 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում չի ներառել՝ թաքցրել է այլ անձի անվամբ բանկում ավանդադրված, սակայն փաստացի իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները՝ 11 միլիոն ՀՀ դրամը։ Բացի այդ, 2020 թվականին տվյալ պաշտոնյայի գույքն ավելացել է առնվազն շուրջ 14 մլն ՀՀ դրամով, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։

Նախաքննությամբ պարզվել է, որ պաշտոնատար անձն առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել նաև 2024 թվականի մարտի 29-ին ներկայացրած՝ 2023 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրում: Մասնավորապես՝ վերջինս հայտարարագրում որպես ստացված եկամուտ է հայտարարագրել միայն աշխատավարձը, այնինչ բանկում դարձյալ այլ անձի անվամբ 2023 թվականին ավանդադրել է 23.000.000 ՀՀ դրամ, որն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Վերը նշված արարքների համար «Սևան» ՔԿՀ պետի տեղակալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 443-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները․ կրակը ուժգնորեն տարածվում է, հրդեհաշիջման աշխատանքները չեն տալիս իրենց արդյունքը․ Գառնիկ Դանիելյան Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ չպլանավորված բանակցություններ են սկսել Արցախի ներկայացուցչության շենքը ԼՂՀ կառավարությունից հետ վերցնելու մասին հայց է ընդունվել վարույթ Ճղճղ զոզո, հանգիստ տեղդ վեր ընկի... Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը Հայրենիքի նվիրյալ Դավիթ Առուշանյանը ամենաճակատագրական պահին նետվեց մարտական խնդիրը կատարելու Հայ ժողովրդին ասում են՝ ծափ տվեք, երջանիկ զգացեք ձեզ, որ պարտված եք ու հայրենազրկված․ Հակոբյան Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է. նա բարձրաձայնել էր ընտանեկան բռնության մասին Փաշինյանի միջոցառման համար պետբյուջեից վճարվել է 42 միլիոն 90 հազար դրամ. Պազվում է ՄՀՀ-ում տեղի ունեցած համաժողովը «ներկայացուցչական» բնույթ է ունեցել Ասելիք չունեմ․ Դանիել Սրբազանը հարցերը թողեց անպատասխան «Ինչքա՜ն միամիտ արցախցիներ եղան, ովքեր կուտը կերան և օգնեցին նիկոլին Արցախը հանձնել թուրքին. նույն ձևով ուզում է Եկեղեցին հանձնի թուրքին». Թերեզա Մխիթարյան Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ ԵՄ երկրները պետք է վերադարձնեն ՌԴ ակտիվները, եթե չեն ցանկանում պիտակավորվել որպես «եվրագnղեր». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ սահմանին ցանկապատ կառուցելիս թող Ֆինլանդիան չմոռանա նաև զուգարաններ կառուցել. Զախարովա ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին. Աբրահամ Սրբազան Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ․ խոսնակ Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ Հայաստանի տեղանունների համատարած шղճատումը Բաքվի վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է․ Վարդան Ոսկանյան Չի կարելի ուտող-ուրացող լինել. Տեր Մաղաքիա Լուվրի թանգարանի գոյության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել UFC-ում ոչ ոք չի ցանկանում, որ Ծառուկյանը դառնա չեմպիոն. UFC-ի նախկին չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am