Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ամերիկյան ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 28 կետից բաղկացած ամերիկյան առաջարկի կետերի թիվը նվազել է, և ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ծրագրում շատ տարրեր հաշվի են առնվել։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու։

 Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։«Այսօր (խմբ.՝ նոյեմբերի 24-ին) մեր պատվիրակությունը վերադարձավ Ժնևից՝ ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ բանակցություններից հետո: Այժմ պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի ցանկը կարող է դառնալ իրագործելի: Այս պահի դրությամբ, Ժնևից հետո, կետերն ավելի քիչ են, այլևս 28-ը չեն, և այս շրջանակում հաշվի են առնվել շատ ճիշտ տարրեր», – նշել է նա:

Զելենսկու խոսքով՝ դեռևս կա աշխատանք, որ «մենք բոլորս միասին պետք է անենք» փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար, ինչը «մարտահրավերներով լի է»։ «Մենք գնահատում ենք, որ աշխարհի մեծ մասը պատրաստ է օգնել մեզ, և որ ամերիկյան կողմը դրան մոտենում է կառուցողականորեն», – նշել է Ուկրաինայի նախագահը:

 Զելենսկին հայտնել է, որ Ժնևից Ուկրաինա վերադարձած թիմն իրեն զեկուցել է քայլերի նոր նախագծի մասին։


«Ես զգայուն հարցերը կքննարկեմ նախագահ Թրամփի հետ: Ուկրաինան երբեք խոչընդոտ չի լինի խաղաղության համար. սա մեր սկզբունքն է, ընդհանուր սկզբունքը, և միլիոնավոր ուկրաինացիներ հույսը դնում են արժանապատիվ խաղաղության վրա և արժանի են դրան: Մենք ամեն ինչ կանենք դրա համար և պատրաստ ենք աշխատել որքան հնարավոր է արագ», – եզրափակել է նա:

Ուկրաինայի և Միացյալ նահանգների ներկայացուցիչները նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շուրջ, ամերիկյան 28 կետից բաղկացած առաջարկը որոշ փոփոխությունների է ենթարկվել:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
«Ինչքա՜ն միամիտ արցախցիներ եղան, ովքեր կուտը կերան և օգնեցին նիկոլին Արցախը հանձնել թուրքին. նույն ձևով ուզում է Եկեղեցին հանձնի թուրքին». Թերեզա Մխիթարյան Եկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ ԵՄ երկրները պետք է վերադարձնեն ՌԴ ակտիվները, եթե չեն ցանկանում պիտակավորվել որպես «եվրագnղեր». ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ սահմանին ցանկապատ կառուցելիս թող Ֆինլանդիան չմոռանա նաև զուգարաններ կառուցել. Զախարովա ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին. Աբրահամ Սրբազան Երկուշաբթի երեկոյան և ամբողջ երեքշաբթի օրվա ընթացքում քարտուղար Դրիսկոլը և նրա թիմը քննարկումներ են ունեցել ռուսական պատվիրակության հետ․ խոսնակ Ծափաթաղում 3-ամյա երեխայի uպանության վարույթին միացվել է նոր վարույթ. հայրը բռնnւթյուն է գործադրել նաև երեխայի եղբոր նկատմամբ Հայաստանի տեղանունների համատարած шղճատումը Բաքվի վարչախմբի պարագլխի ուղիղ հանձնարարականն է․ Վարդան Ոսկանյան Չի կարելի ուտող-ուրացող լինել. Տեր Մաղաքիա Լուվրի թանգարանի գոյության դեպքով ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել UFC-ում ոչ ոք չի ցանկանում, որ Ծառուկյանը դառնա չեմպիոն. UFC-ի նախկին չեմպիոն «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ Անուշավան Սրբազանը կվերընտրվի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան․ Times.am Ավարտվել է 7,9 մլն ռուբլին մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար Զելենսկին հայտարարել է, որ խաղաղության ամերիկյան ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար դեռ աշխատանք կա անելու «Ադրբեջանական մամուլը լծվել է իր մարիոնետին ինձանից անթաքույց պաշտպանելու գործին… Ինչպես ասում են. No comment». Աշոտյան Վիճաբանություն՝ թիվ 95 միջնակարգ դպրոցում. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Իվանոպոլիե բնակավայրը Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանք է Ինչու՞ հրապարակ բերեցին եւ «փչացրեցին» Արամ Սարգսյանին ու Մեխակյանին․ բացատրեմ․ Բոզոյան (video) Հայրենիքը Դավիթի նման հերոս է ունեցել․․․ տիկին Լիդան մեր պայքարի հավաքական կերպարն է․ Թովմասյան (video) «Նիկոլը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ». Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am