Վիճաբանություն՝ թիվ 95 միջնակարգ դպրոցում. 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 95 դպրոցի 8 «Բ» դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «Քթոսկրի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը 13-ամյա Գ․-ն է, ինչպես նաև պարզվել է, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8 «Բ» դասարանում աշակերտներ՝ Գ.-ի, Երևանի բնակիչներ 13-ամյա Ս․-ի, 13-ամյա Մ․-ի և 13-ամյա Մ․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ս․-ն բռունցքով հարվածել է Գ․-ի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննքերի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում փաստաթղթեր էին ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնից։
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ էր ստացվել, և ահազանգողը հայտնել էր, որ իր աղջկա 40-ամյա ամուսինը ոչ սթափ վիճակում սպանում է իր 34-ամյա աղջկան և խնդրել է, որպեսզի շտապ ոստիկանության ծառայողները մոտենան նշված հասցե։
