Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդման հերթական հանձնարարությունը տվեց, նույնիսկ հանցակազմն ու կոնկրետ հոդվածն է պատվիրում. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահ մարմիններին ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ հերթական հրապարակային հանձնարարությունը տվեց՝ իր բացահայտ սուբյեկտիվ, շահագրգիռ մեկնաբանություններով կատեգորիկ կերպով արձանագրելով, որ ՀԷՑ-ում կատարվածին այլ անուն, քան փողերի լվացում, չես կարող տալ, սրանք կոնկրետ փաստեր են։ Նա նույնիսկ հանցակազմն ու քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածն է պատվիրում, մնում է միայն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը գրի։ Իշխանատենչ այս մարդը, հանուն իր աթոռի, այլևս նույնիսկ առերևույթ, թեկուզ ձևական սահման չի ճանաչում»։
