Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։

Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։

Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից, դրան հաջորդած էթնիկ զտումից ու հայաթափումից հետո է հատկապես «Մենք ենք մեր սարերը» արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր՝ արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու և գրառելու հետ կապված։

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ այս տարվա օգոստոսին, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Արդարություն, իրավունք, ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիևն արձանը քանդելու առաջարկ էր արել։

«Խանքենդիում (նկատի ունի Ստեփանակերտը) 1967 թվականին կառուցված և հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող արձանը պետք է քանդվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին վեհաշուք հուշարձան»,- ասել է Հասանգուլիևը։

Ադրբեջանցի քաղաքագետ Ռամիզ Յունուսն էլ գրել է, թե․ «Բժշկությունից հայտնի է, որ երբ մետաստազները տարածվում են մարդու մարմնում, երբեմն անհրաժեշտ է լինում անհապաղ վիրաբուժական միջամտության: Նույն կերպ, որպեսզի հայկական «միացում»-ի վարակիչ մետաստազներն այլևս երբեք չհայտնվեն ադրբեջանական հողի վրա, դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն արմատներով։ Սա վերաբերում է Խորհրդային Միության ժամանակների բոլոր հուշարձաններին, այդ թվում՝ 1967 թվականին Խանքենդիում (Ստեփանակերտ) տեղադրված «Պապիկն ու տատիկը» տգեղ պատվանդանին, որը պատկերված էր, այսպես կոչված, «ԼՂՀ» զինանշանի վրա»։

Արցախում ու, հատկապես, Ստեփանակերտում հայկական հետքի վերացման հայտարարություններին աջակցել է նաև Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին։ Նա նշել է, որ կարևոր է համարում Խանքենդիում (Ստեփանակերտում) հայկական հետքերի լիակատար վերացումը՝ աջակցելով պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևի՝ «Մենք և մեր սարերը» հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ առաջարկին։ «Խանքենդիում կան տգեղ պատկերներ, և դրանք, բնականաբար, պետք է հեռացվեն այնտեղից․․․»,- նշել է պատգամավոր Ֆազաիլ Իբրահիմլին՝ հայտարարելով, որ նրանք, «ովքեր հարցը ներկայացնում են որպես մշակույթի ոչնչացում, թաքցնում են իրենց իրական մտադրությունները, և դա պետք է ընկալվի որպես անջատողականության նշանների վերացում»։

Հավելենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը տեղադրվել է 1967 թվականին: Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։

Հատկանշական է, որ Ադրբեջանին նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հետ չի պահում Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման քայլերից։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման այն գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա․․․»։

Չնայած Արցախում իր վարած մշակութայի վանդալիզմի քաղաքականությանը՝ երեկ Ադրբեջանը նորից ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։

Ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։ Բաքուն չի հրաժարվել ու չի հրաժարվելու Արցախի բնակավայրերից հայկական հետքը վերացնելու, դրանց հայկականության դիմագիծը փոխելու և ադրբեջանականացնելու գործընթացից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ինչու՞ հրապարակ բերեցին եւ «փչացրեցին» Արամ Սարգսյանին ու Մեխակյանին․ բացատրեմ․ Բոզոյան (video) Հայրենիքը Դավիթի նման հերոս է ունեցել․․․ տիկին Լիդան մեր պայքարի հավաքական կերպարն է․ Թովմասյան (video) «Նիկոլը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ». Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ․ Չմտածե՛ք, եկեղեցին մաքրվում է․ կեղտոտ դեմքերը պատռվում են․ ազատամարտիկ (video) ՔՊ-ի թալանից գժվել կարելի է․ Գառնիկ Դանիելյան (video) «Լիդյա Մանթաշյանի դեմ կատարվողը սադիզմ է»․ Դավիթ Ջամալյան (video) Անհնար ա սենց ապրելը․ Շիրակի մարզի բնակիչների հոգսերը (video) «Իշխան Զաքարյա՛ն, մանդատդ վայր դիր, հետո Նիկոլի հետ քիրվայություն արա»․ Թովմասյան (video) «Շտապ․ Ոստիկանները խայտառակ ձեւով ծեծել են անբուժելի հիվանդ տղային»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչի՞ էդ ապօրինի կայքերը չեն փակվել, որ տուժած քաղաքացիների թիվը հասել է 20 հազարի (video) «Վիգենը չի՛ քայլում, դուք ուրախ-ուրախ էդ ի՞նչ էիք զխտկվում»․ Գառնիկ Դանիելյան (video) Թուրքիայում հայկական եկեղեցու վերանորոգման համար տրամադրվել է 1.4 մլն դոլար Էս ի՞նչ վրեժ ես լուծում դու Նիկո՛լ, գյումրեցիներից․ Անժելա Թովմասյան (video) 33 տարի աշխատես 39 000 փող տան, դա ճի՞շտ ա․ ոչ մի բան էլ չի ավելացել․ Հարցում (video) Ամեն բան ձախողած ու թանկացրած, փոքրամասնության քվեն ստացածները մտադիր են. ավագանու անդամ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդման հերթական հանձնարարությունը տվեց, նույնիսկ հանցակազմն ու կոնկրետ հոդվածն է պատվիրում. Րաֆֆի Ասլանյան #ՀԻՄԱ․ Թեժ իրավիճակ Մայր Աթոռի բակում․ ի՞նչ է ասել Վեհափառը Աբրահամ Սրբազանին (video) «Միասին» շարժումը ողջունում է «Ստրատեգիական նշանակության հիվանդանոցի ղեկավար նշանակելը «պարգևատրում» չէ․ դա ոլորտի նկատմամբ բացահայտ անպատասխանատվություն է». Անուշ Պողոսյան «Գարեգին Բ Վեհափառը սրբություն է, անեծք ու մահ այդ սրբությունը ոտնահարողին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Աննա Հակոբյա՛ն, Փաշինյա՛ն, նույնիսկ փողոցային մարդն այդպես չէր անի»․ Հարութ Սասունյան (video) Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն «Գևորգ Սրբազա՛ն՝ դավաճան Բրուտոս, ո՞նց ես նայելու Սրբազանների աչքերին»․ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Վեհափառի հե՞տ եք, թե՞ Փաշինյանի․ Աբրահամ սրբազանի արձագանքը (video) Չիվայի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով քննված քրվարույթը դատարանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am